12:09 28.09.2018
Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Ձեր կարծիքով ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, մինչև տարեվերջ կունենա՞նք նոր ընտրական գործընթաց, խորհրդարանը ազատ կարձակվի՞, թե՞ ոչ:
– Ընտրական գործընթացն արդեն իսկ սկսվել էր Երևանի ավագանու ընտրություններով, և Փաշինյանի նպատակն է ուղղակիորեն շարունակել գործընթացը։ Նույնիսկ այն, որ որոշ ուժեր հայտնել են իրենց պատրաստակամությունը քննարկել վաղաժամկետ ընտրությունների հարցը՝ արդեն իսկ նախընտրական բնույթ ունի ու նպատակ ունի ապահովելու իրենց ապագան նոր Աժ-ի կազմում։
Իսկ խորհրդարանի ճակատագիրը որոշվելու է ինչպես քաղաքական ուժերի միջև բանակցությունների, այնպես էլ այլ քաղաքական ու ոչ միայն քաղաքական գործընթացների ընթացքում։ Որքանով այդ գործընթացները կլինեն ակտիվ, այնքանով էլ կարագացվի ԱԺ-ի ցրման պահը։ Բայց մեզ սպասվում է կոշտ ու հետաքրքիր պայքար։
– Ո՞ր ուժերն են, որոնք կփորձեն հնարավորինս երկարաձգել կամ չեղարկել այդ գործընթացը, ի՞նչ մեթոդներով:
– Իհարկե, ՀՀԿ-ն և այն ուժերը որոնք ներկայացնում են քրեաօլիգարխիկ վարչակարգը։ Իրենք առանձնապես քայլեր չունեն, փորձելու են ապալեգիտիմացնել ՔՊ-ի քայլերը` դրդելով փողոցային ճնշման։ Նաև չեն վավերացնելու սահմանադրական կամ օրենսդրական որևէ փոփոխություն, որը ճանապարհ կբացի իրավական մեթոդներով ճգնաժամը հաղթահարելու համար։
Ելքերից մեկը Հանրապետականի պառակտումն է և այլ խորհրդարանական ուժերի հետ բանակցությունները, քանի ՔՊ-ն բավարար ձայներ չունի։ Ինչքանով այդ գործընթացը կհաջողվի, դժվար է ասել։ Սակայն, նկատի ունենալով, որ ուժայինները և հանրության ճնշող մեծամասնությունը գործադիրի կողքին են, ես չէի բացառի, որ ՔՊ-ն կանտեսի այդ սակարկությունների փորձերը ու կգնա կոշտ ճանապարհով։ Բայց դիմադրողները պիտի հիշեն, որ եթե ՔՊ-ի համար այդ ճանապարհը լավագույնը չէ, ապա իրենց համար այդ ճանապարհը վատագույնն է, ուստի պիտի լավ մտածեն իրենց քայլերի մասին։
– Փաշինյանն ի՞նչ լծակներ ունի հայտարարությունը կյանքի կոչելու: Խորհրդարանական և արտախորհրդարանական ի՞նչ ուժեր կկանգնեն նրա կողքին այս հարցում:
– Փաշինյանի գլխավոր լծակը ժողովրդական լայն աջակցությունն է, իսկ երկրորդականը այն է, որ դիմադրողները՝ իրենց ազգական-բարեկամներով, հանդիսանում են տարաբնույթ քրեական հանցանքների և քրեական գործերի առնվազն կասկածյալներ կամ ապագայում մեղադրյալներ։ Եվ եթե այդ մարդիկ մտածում են, որ կարող են ԱԺ-ում իրենց պատգամավորության ամբողջ ժամկետը սպառել, ապա կարող են և հիասթափվել, որովհետև քրեական գործերի բացմանը զուգահեռ իրենք հերթով հայտնվելու են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ցուցակում։ Ես վստահ չեմ, որ այս ԱԺ կազմը երկար կմնա նստած հենց այս աթոռներին։
Իշխանությունը չուզենալով էլ, եթե նպատակ ունի վերականգնել օրինականությունը երկրում, գնալու է այդ քայլերին, և հին կյանքի մնացուկները պիտի ավելի շատ անհանգստանան այդ գործընթացով, ոչ թե ԱԺ վաղաժամկետ ընտրություններով։
Եթե դիմադրեն ու փորձեն որևէ պատգամավորի չզրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա այդ քայլը կարող է հանդիսանալ փողոցային գործողությունների կատալիզատոր` անկախ ՔՊ-ի ցանկությունից։ Կարծում եմ, որ եթե ինչ-որ հրաշքով ԱԺ-ն չցրվի օրինական ճանապարհով, ապա վաղ թե ուշ այդ տարբերակը լինելու է, որովհետև մեր ԱԺ-ն հագեցած է քրեական հանցանքներով ու անցյալով նախկին պաշտոնյաններով, նախարարներով ու գործարարներով։ Ուստի ներկա ԱԺ-ն այս կամ այլ ճանապարհով ապագա չունի։
– Ինչպիսի՞ն կլինի համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գունապնակը. արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից քաղաքական ուժերը եզրահանգումներ կանեն:
– Կարծում եմ, որ ԱԺ ապագա ընտրություններին քաղաքական ուժերը կլինեն արդեն այդ ընտրությունների փորձը հաշվի առած ու հետևություններ արած վիճակով։ Իսկ եթե այլ` նոր ուժ չձևավորվի, ինչը քիչ, բայց հավանական է, ապա հիմնական գործող անձինք ու մրցակիցները կլինեն նույնը՝ ՔՊ – ԲՀԿ – «Լույս»։
– Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ այդ ընտրություններին, եթե այո, ի՞նչ ձևաչափով, ո՞ր ուժի հետ:
– Քոչարյանի իրավական ճակատագրից է կախված իր` ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Եթե մինչ ընտրությունները ինքը նորից հայտնվի բանտում կամ իր լծակներն ու ռեսուրսները էականորեն կրճատված լինեն, չի էլ մասնակցի։ Սակայն, հաշվի առնելով իր ագրեսիվ բնավորությունը ու ֆինանսական ռեսուրները, կարծում եմ` ինքը կփորձի, իր տեսակետը ներկայացնելու, հեռուստատեսությամբ երևալու, նորություններում ի հայտ գալու ու իր անձի շուրջ մեծ աղմուկ ստեղծելու համար, մի որևէ կառույցով մասնակցել։
Կարծում եմ` ինքը արդեն հասկանում է, որ իր վարկանիշը բացառիկ ցածր է, ու նույնիսկ հակահեղափոխական ուժերը չեն ցանկանա իր հետ ասոցացվել, որ կատարելապես չտապալվեն։ Բայց նույնիսկ այդ գիտակցությունը իրեն չի կանգնեցնելու, Քոչարյանին իրականում երբեք չի հետաքրքել մարդկանց կարծիքը։ Քոչարյանը փորձելու է մնալ ակտուալ ու գոնե տպավորություն ստեղծել, որ ինքը մեծ գործոն է, որովհետև եթե պարզ լինի դրսում, որ ինքը, իրոք, ավարտված է, ապա այլևս ոչ մի շնորհավորանք ոչ մեկից չի ստանա։
Ուստի, եթե Քոչարյանի ճակատագրի հարցը սկզբունքորեն լուծված կամ ուրվագծված չլինի մինչև ընտրությունները, ինքը մի ձև գտնելու է ներկայացված լինելու համար:
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...
21:40 29.06.2025
Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլըՊարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
21:20 29.06.2025
Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել և փորձում են հարթել ֆինանսական խնդիրները: Մինչ այս հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունից հետո 5 տարով կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ: Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը 30 խաղում […] ...
21:10 29.06.2025
Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Renault ավտոկոնցեռնի կողմից Ուկրաինայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն մի քանի օր առաջ հայտարարեց Ուկրաինայում Renault-ի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության […] ...
20:50 29.06.2025
Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանըՂրղզստանը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերի աղավաղումը կանխելուն ուղղված ջանքերին։ Այս մասին Չոլպոն-Ատայում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել պատմական ճշմարտությունը պաշտպանելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստերի աղավաղումը կանխելու ջանքերին», – ասել է նա։ […] ...