ՊԵԿ-ում մեկնարկել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող նախաձեռնություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՊԵԿ-ում մեկնարկել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող նախաձեռնություններ

15:41 28.09.2018

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով, տեղեկացնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,- հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

Գանձման և արգելադրման վարույթների վերաբերյալ ծանուցումները հարկ վճարողները ստանում են ոչ թե առձեռն կամ փոստի միջոցով, այլ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ www.azdarar.am կայքի միջոցով:

Իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է «Իրավական վարույթների վարման» էլեկտրոնային ենթահամակարգը՝ բացառելով մարդկային գործոնը հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման գործընթացում: Արդյունքում կբարձրանա հարկային վարչարարության արդյունավետությունը, կկատարելագործվի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը և բիզնես-հարկային մարմին փոխհարաբերություններում կբացառվեն սուբյեկտիվիզմն ու կոռուպցիոն ռիսկերը:

Նոր կանոնակարգումներ են նախատեսվել նաև ստուգման և վարչական այլ ակտերի հիմքով հարկային պարտավորությունների կատարման և գանձման պարագայում: Հարկ վճարողների պարտավորությունների գանձման աշխատանքները կատարվելու են նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետի ավարտից հետո:

«Նպատակն է բացառել վարչական նոր վարույթների հարուցումը, բավարարվել արդեն իսկ հարուցված վարչական վարույթների արդյունքներով և խուսափել հարկ վճարողների գործունեությանն անտեղի միջամտությունից»,- ընդգծել է Արման Մնացականյանը:

Այս տարվա հուլիսից հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման նպատակով վարչական վարույթը ՊԵԿ նախագահի հրամանով իրականացնում է իրավաբանական վարչությունը, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները:

Մեկ այլ փոփոխությամբ 2018թ․ հունիսից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում հարկային մարմինը կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե ոչ:

«Այս մասին կոմիտեն իրազեկել է տնտեսվարող սուբյեկտներին՝ առաջարկելով վարչարարության նոր կարգից շեղումներ լինելու դեպքում շտապ տեղեկացնել ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,- հաղորդել է Արման Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP