15:50 28.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա Միջազգային տրանսպորտային միջանցքի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստին, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՏՐԱՍԵԿԱ-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որն ընդգրկում է Եվրոպական միությունը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 13 անդամ-պետություններ: Ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և տրանսպորտային կապերը Սևծովյան ավազանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Հայաստանի Հանրապետությունը ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցում է 1993-ից:
ՏՐԱՍԵԿԱ նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք ՄՔ գործունեության և անդամ-պետությունների հետ ու դրանց միջև համագործակցության առնչվող հարցեր:
Հանդիպման սկզբում իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին ՏՐԱՍԵԿԱ ՄԿՀ ՄՔ գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագան, ինչպես նաև ՏՐԱՍԵԿԱ ՄԿՀ նախագահող երկիր հանդիսացող Հայաստանի Ազգային հանձնաժողովի նախագահի անունից խոսել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Արմեն Փամբուխչյանը հայտնել է իր վստահությունը հանդիպման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում սահուն և զարգացող համագործակցությունն ապահովելու նպատակով բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու իր պատրաստակամությունը՝ որպես ազգային քարտուղար ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ:
Ներկայացվել է ՏՐԱՍԵԿԱ հիմնական իրավական փաստաթղթերին անդամ-պետությունների կողմից միանալու և դրանց իրականացման առաջընթացը: Երկրների մեծամասնությունը՝ ներառյալ Հայաստանը, արդեն ստորագրել են փաստաթղթերի մեծ մասը, սակայն դրանցից որոշները դեռ վավերացված չեն, ուստի և չեն համարվում ուժի մեջ: Առաջարկվեց հնարավորինս արագ ապահովել բոլոր ներքին ընթացակարգերը փաստաթղթերի վավերացման համար:
Հանդիպման օրակարգում ավելացվեց 2018 և 2019 թվականների համար ՏՐԱՍԵԿԱ ՄԿՀ ՄՔ բյուջեի նախագծերի քննարկումը:
Առաջարկվել է ՏՐԱՍԵԿԱ ներդրումային ֆորումում ներկայացվելիք բոլոր նախագծերում շեշտը դնել դրանց նշանակության վրա տարածաշրջանային մակարդակով տրանսպորտի և տնտեսության զարգացման համար:
Քննարկումների արդյունքում որոշվել է ՏՐԱՍԵԿԱ ամենամյա հանդիպումներից յուրաքանչյուրի ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել տրանսպորտային, նավահանգստային և մաքսային մարմինների ներկայացուցիչներին՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ առավել լավ պատկերացում կազմելու և դրանց համար լավագույն լուծումներ գտնելու նպատակով:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...