17:11 28.09.2018
Սինգապուրի բնակիչները կստանան 511 միլիոն դոլար՝ որպես երկրի զարգացման ներդրում, տեղեկացնում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մեկանգամյա վճարումը քաղաքացիների համար նախատեսված է եղել 2018-ի բյուջեով: Դրա չափը կախված է եկամուտների մակարդակից:
Եթե 2017-ին քաղաքացին աշխատել է ոչ ավելի քան 28 հազար սինգապուրյան դոլար, ապա նա կստանա 300 սինգապուրյան դոլար: Եթե նրա եկամուտը չի գերազանցում 100 հազար սինգապուրյան դոլարը, ապա կստանա 200 սինգապուրյան դոլար, իսկ նրանք, ովքեր ավելին են վաստակում, կարող են ստանալ 100 սինգապուրյան դոլար:
Վճարումը կստանան երկրի բոլոր չափահաս՝ մոտ 2,8 միլիոն քաղաքացիները: Այս պահին երկրում բնակվում է մոտ 5,97 միլիոն մարդ:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...