Դուշանբեն 2021թ. կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Դուշանբեն 2021թ. կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը

17:20 28.09.2018

Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է ASIA-Plus-ը, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը ստացել է Դուշանբեն: Տաջիկստանի մայրաքաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը կդառնա 2021 թվականին:

ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները կօժանդակեն Դուշանբեում 2021թ. մշակութային մայրաքաղաքների անցկացման հարցում: Բացի այդ, Թուրքմենստանի առաջարկով 2021թ. ԱՊՀ-ում հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Տաջիկստանը Դուշանբեի թեկնածությունն է առաջարկել` քաղաքին պատմական անվանումը վերադարձնելու 60-ամյակի առթիվ:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը նախապատրաստվել է 2011թ., երբ հռչակվել էր ԱՊՀ պատմա-մշակութային ժառանգության տարի: Ծրագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում երկխոսության զարգացումն ու մշակութային ներուժի միավորումը: Առաջին երկու տարիներին այս ծրագիրը հագեցած էր և մեծ հաջողություն էր վայելում, այսօր այն իրականացվում է`ըստ երկրների անվանումների, այբբենական կարգով:

Ծրագրի գոյության ընթացքում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» կարգավիճակը ստացել է 14 քաղաք: 2018թ. «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» պատվավոր կոչումը կրում է հայկական Գորիս քաղաքը, 2019-ին այն կտրվի բելառուսական Բրեստ քաղաքին, 2020-ին ղազախական Շիմկենտին, իսկ 2021-ին այդ կոչումը կկրի Դուշանբեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

10:07 06.05.2025

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

10:00 06.05.2025

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

Մարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

09:55 06.05.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

09:50 06.05.2025

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

09:48 06.05.2025

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

09:45 06.05.2025

Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

Գազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...

BACK_TO_TOP