Թրամփը ռազմական բյուջեի մեջ ներառել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Թրամփը ռազմական բյուջեի մեջ ներառել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

14:50 29.09.2018

ԱՄՆ նախագահն այսօր ստորագրել է երկրի ռազմական բյուջեի մասին օրենքը, որով, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ռազմական կարիքների բավարարմանն ուղղվելու է ռեկորդային 716 միլիարդ դոլար (համեմատելու համար՝ Հայաստանի հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսված են 637 միլիոն դոլարի սահմաններում)։

Դոնալդ Թրամփի անունից գրված հաղորդագրության մեջ հանդիսավորությամբ նշվում է որոշ զինատեսակների գնումների մասին ու շեշտվում է, որ դրանք արտադրվելու են հենց ամերիկյան գործարանների կողմից (ակնարկ է արվում, որ աշխատատեղերը լինելու են հենց ամերիկացիներինը)․

  • 93 միավոր նորագույն F-35 կործանիչ ինքնաթիռ
  • 142 միավոր Apache ու Black Hawk ռազմական ուղղաթիռ
  • 13 ռազմանավ։

Թրամփը հիշատակում է նաև «Պատը»։ Ռազմական ծախսերի մեջ ներառվել է 1,6 միլիարդ դոլար ծախսի կետ, որով նախատեսվում է ամրացնել սահմանային անվտանգությունը՝ շարունակելով կառուցել Մեքսիկայի ամբողջ սահմանով ձգվող պատը, որ հենց Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

10:47 05.05.2025

Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել

Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

10:30 05.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

10:13 05.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

10:00 05.05.2025

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP