TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-Մեքսիկա սահման

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

13:11 15.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]

̰
Իվանկա Թրամփի արձակուրդային լուսանկարները քննադատությունների առիթ են դարձել

08:24 21.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և նրա խորհրդական Իվանկային քննադատում են երեսպաշտության մեջ: Համացանցային բազմաթիվ օգտատերերի վրդովեցրել է բնության մեջ արված նրա լուսանկարը: Բանն այն է, որ նրա հայրը բացահայտ հերքում է կլիմայական փոփոխությունները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Վայոմինգի հանգստավայրերից մեկում ամուսնու հետ լուսանկարի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ նրան հիշեցրել են, թե էկոլոգիայի […]

̰
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանային գիծը դարձել է իրական խաղահրապարակ

22:46 30.07.2019

Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանային գիծը դարձել է իրական խաղահրապարակ մի խումբ երեխաների համար: Նրանց ծնողները սահմանի երկու կողմերում տարբեր ապաստարաններում ապրող երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար ճոճանակներ են տեղադրել սահմանային ճաղավանդակի մեջ: Այս քայլով նրանք նաև իրենց դժգոհությունն են արտահայտում սահմանային պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին: Այս մասին հայտնել է VOA News-ը: […]

̰
Գերագույն դատարանը որոշել է՝ Թրամփը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել պատ կառուցելու համար

10:46 27.07.2019

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ- Մեքսիկա հարավային սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի հատվածում պատի շինարարությանը: ԱՄՆ հարավային սահմանին պատի կառուցումը նախագահ Թրամփի 2016 […]

̰
Թրամփը մտադիր է լիովին վերջ տալ փախստականների ընդունմանը

21:24 19.07.2019

ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, […]

̰
Դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին օգտագործել Պենտագոնի գումարները

16:58 04.07.2019

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի վարչակազմի խնդրանքը՝ չեղարկել այն որոշումը, ըստ որի արգելվել է Պենտագոնի միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Սան Ֆրանցիսկոյի դատարանը հայտարարել է, որ եթե խնդրանքը չմերժվեր, ապա դա կհակասեր երկրի Սահմանադրությանը, ըստ որի գործադիր իշխանությունները չեն կարող գումարներ ծախսել առանց Կոնգրեսի համաձայնության: Սկսված երկու շինարարական ծրագրերը դադարեցվել են: […]

̰
Միացյալ Նահանգներում ցույցեր են անցկացվել նախագահ Թրամփի դեմ

23:18 03.07.2019

Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի նստավայրի դիմաց, ցույցեր են անցկացվել Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Ընդ որում, մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցն ընդամենը մեկն է երկրի ամբողջ տարածքում անցկացված ցույցերից։ Ցուցարարների հիմնական դժգոհությունը կապված է Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին ձերբակալվող մեքսիկացի միգրանտների երեխաների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի հետ։ Այսօր Վաշինգտոնում հավաքված ցուցարարները նախագահից պահանջել են վերջ տալ այդ երեխաներին […]

̰
Խեղդված տղամարդու և նրա դստեր ցնցող լուսանկարը՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի վկայություն

11:35 26.06.2019

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր լուսանկարն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամի ցավալի վկայությունն է, հաղորդում է CNN-ը: Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով […]

̰
ԱՄՆ-ն ու Մեքսիկան համաձայնության են եկել ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում

13:45 08.06.2019

Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]

̰
Մեքսիկայի նախագահը հույս ունի՝ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում

11:10 01.06.2019

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայից Մեքսիկայից իր երկիր արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար սահմանվող պատժամիջոցների մասին հայտարարությանը։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսըհայտարարել է, որ Մեքսիկան զգուշորեն և հարգանքով կգործի: Նա ասել է, թե հույս ունի՝ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում: Հիշեցնենք, որ Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել […]

̰
ԱՄՆ-ը Մեքսիկայի դեմ պատժամիջոցներ կկիրառի

21:48 31.05.2019

ԱՄՆ նախագահը պատժամիջոց է սահմանել Մեքսիկայից իր երկիր արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Գրառման համաձայն՝ ԱՄՆ նախագահի սահմանած տոկոսներն ամեն ամիս կավելանան, մինչև հոկտեմբերի 1-ին հասնեն 25 %-ի: Նշվում է, որ նման որոշումը կապված է Մեքսիկայից միգրանտների արտահոսքի խնդրի հետ: Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև […]

̰
Ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայի դեմ

08:13 31.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից ԱՄՆ-ը 5 տոկոս մաքսատուրք է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին գրել է նա իր թվիթերյան էջում։ Թրամփի խոսքով՝ մաքսատուրքերի չափը կբարձրանա այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր չի դադարի։ Ավելի վաղ Թրամփը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատկերված էր ԱՄՆ տարածք ներթափանցելու […]

̰
Թրամփը հրապարակել է տեսանյութ միգրանտների՝ ԱՄՆ ներթափանցելու փորձերից

07:46 31.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են ԱՄՆ տարածք ներթափանցելու անօրինական ներգաղթյալների փորձերը։ Նրա խոսքով՝ Տեխաս նահանգի սահմանապահ ծառայությունները բռնել են ներգաղթյալների ամենամեծ խումբը՝ կազմված 1036 մարդուց։ «Դեմոկրատները պետք է աջակցեն մեր սահմանապահներին և վերջապես վերացնեն մեր սահմանի բաց հատվածները»,- գրել է նա։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եղել […]

̰
Հռոմի Պապը «մեծագույն դաժանություն» է անվանել ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը

07:49 29.05.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության […]

̰
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները

16:25 25.05.2019

ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆոռնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն: Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը`ասելով, որ Կոնգրեսը չի […]

̰
Ամերիկացին բեմահարթակում Թրամփին է մոտեցել պատի կոստյումով

07:34 22.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը պատի կոստյումով և «Կառուցիր ինձ» ցուցանակով մասնակցել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքին։ Թրամփը նրան հրավիրել է իր մոտ՝ բեմահարթակ։ Այս մասին հայտնում է FOX News հեռուստաալիքը։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը։ Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ասել․ «Այժմ մենք գիտենք, թե ում օգտին նա կքվեարկի։ Նա ասաց, որ Սան Դիեգոյից […]

̰
HBO վիդեոծառայությունը փլուզվել է «Գահերի խաղը» սերիալի վերջին սերիայից հետո

17:16 20.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սերիայի հեռարձակման ժամանակ ամբողջ աշխարհում բազմաթիվ օգտատերերի մոտ HBO Go տեսածառայության հետ լուրջ խնդիրներ են ծագել, հաղորդում է Downdetector-ը: Կայքի օգտատերերի արձագանքներից դատելով` ծառայության աշխատանքը խաթարվել է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Լեհաստանում, Կուբայում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Դանիայում, Արգենտինայում, Իսպանիայում, Կոլումբիայում ֆիլմի դիտման ժամանակ խնդիրներ են ծագել:   Օգտատերերի շրջանում զանգվածային խնդիրները ծագել […]

̰
ԱՄՆ-ը չեղարկել է մաքսատուրքերը Մեքսիկայի և Կանադայի համար

07:58 20.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Կանադայից և Մեքսիկայից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտվել է բանակցությունները Կանադայի ու Մեքսիկայի հետ՝ ազգային անվտանգության համար առկա սպառնալիքների վերացման այլընտրանքային միջոցների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում։ 2018 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում […]

̰
Օսկարակիր հայերը և ոչ միայն. «Օսկար» մրցանակաբաշխությունը 90 տարեկան է

19:11 15.05.2019

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը մեկնարկել է հեռավոր 1929թ. մայիսի 16-ի, Լոս Անջելեսի Հոլիվուդյան Ռուզվելտ հյուրանոցում: Իսկ նման մրցանակ ստեղծելու գաղափարը MGM ստուդիայի տնօրեն Լյուիս Բարտ Մայերինն էր … Մրցանակաբաշխության առաջին հանդիսավոր արարողությունը տևեց ընդամենը 15 րոպե՝ 250 հանդիսատեսի ներկայությամբ: Իսկ տոմսն արժեր ընդամենը 5 դոլար՝ ներկայիս 70 դոլարի փոխարեն: Սակայն այդ ժամանակ […]

̰
Թրամփի վարչակազմն ընդդեմ վիզայի ժամկետներ խախտողների

11:56 27.04.2019

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների […]

̰
ԱՄՆ սահմանապահները հայտնաբերել են ծովում մոլորված կուբացի փախստականներին

15:42 15.04.2019

ԱՄՆ առափնյա պահպանության սահմանային ծառայությունը հայտնաբերել է Կուբայից ԱՄՆ ուղևորվող փախստականներին, որոնք մոտ մեկ շաբաթ անհետ կորած էին Կարիբյան ծոցում։ Որոնողական աշխատանքներին մասնակցել ու աջակցել է նաև զբոսանավերից մեկը։ Այս մասին հայտնել է հենց առափնյա պահպանության ծառայությունը։ Փախստականները Կուբայից դուրս են եկել շուրջ մեկ շաբաթ առաջ։ 22 հոգով նրանք տեղավորվել են փայտե մակույկի մեջ, որով […]

̰
Փախստական երեխայի նկարը ճանաչվել է World Press Photo-2019-ի ֆոտոմրցույթի հաղթող

18:05 12.04.2019

World Press Photo-2019 ֆոտոմրցույթի ժյուրին հայտնել է ամենամյա մրցույթի հաղթողների անունները: Այս տարի հաղթող նկար է ճանաչվել սահմանի մոտ լացող երեխայի նկարը: Հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Ջոն Մուրն է: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը: Լուսանկարում երեխան իր մոր հետ գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանագծին, և սահմանապահները երեխայի մորը խուզարկում են: Երեխան և մայրը անօրինական կերպով […]

̰
Հայուհու լուսանկարն աշխարհի լավագույններից մեկն է ճանաչվել. World Press Photo

15:17 12.04.2019

Ամստերդամում անցկացվել է միջազգային World Press Photo ֆոտոմրցույթը, հաղորդում է Rusarminfo-ն: «Ժամանակակից  աշխարհի հիմնախնդիրները» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանի աշխատանքը: Մարկոսյանի լուսանկարը կոչվում է «Կուբանիտա»: Նկարում պատկերված է Պուրա անունով աղջկա 15-ամյա հոբելյանի տոնակատարությունը. աղջիկը 1950-ականների վարդագույն կաբրիոլետով շրջում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի փողոցներով` տեղացիներով շրջապատված: Դիանա Մարկոսյանը պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է, Կոլումբիայի համալսարանի […]

̰
Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար գումար են հատկացրել

21:45 10.04.2019

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]

̰
Պենտագոնը շուրջ 1 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը սկսելու համար

15:42 10.04.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել երկու կազմակերպությունների հետ, որոնք սկսելու են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները: Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 976 միլիոն դոլար է: Շինարարությունը կիրականացվի ամերիկյան երկու նահանգների` Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի տարածքներում: Հիշեցնենք, որ սահմանային պատի կառուցման հարցը լուրջ հակասությունների թեմա է շարունակում մնալ դեմոկրատների և հանրապետականների միջև: Մարտի վերջին Դոնալդ […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը հրաժարական է տվել

08:29 08.04.2019

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:20 08.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլ ելք չունենա։ «Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա նրանց երկար ուղի բռնել դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանը կամ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դեմոկրատ […]

̰
ԱՄՆ 20 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

16:07 06.04.2019

ԱՄՆ երկու տասնյակ նահանգ դատական հայց է ներկայացրել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության համար: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի պաշտոնական կայքում: Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են երկրի բյուջեից 1.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար: […]

̰
ԱՄՆ-ն այլևս չի կարող ընդունել ներգաղթյալներին․ Թրամփ

10:44 06.04.2019

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներգաղթային համակարգը ծանրաբեռնված է: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտի կատարած այցի ընթացքում: Թրամփը նշել է, որ երկիրն այլև չի կարող ընդունել ներգաղթյալներին: ԱՄՆ նախագահը նաև հերքել է Մեքսիկայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Էլ Սալվադորի առաջնորդների հետ առաջիկա հանդիպման մասին լուրերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու […]

̰
ԱՄՆ նախագահը պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:46 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի իշխանությունների և Կոնգրեսի կողմից որոշակի քայլերի իրագործման հասնել։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ «Ես դեռևս չեմ հայտարարել նման մտադրության մասին, սակայն ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների՝ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի կամ […]

̰
BACK_TO_TOP