Անահիտ Բախշյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Անահիտ Բախշյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին

12:59 18.04.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ  վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին ։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․ «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսացության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։

Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման թիվ մեկ հարթակի ամբիոնն այն տեղը պետք է լինի, որտեղից ելույթ ունեցողն իր ասելիքն ուղղի նախ՝ ժողովրդին։ Չկար մի միտք, որը հույս արթնացներ նրա մեջ, չկար մեղայական ասելիք, որն ուղղելով ժողովրդին նաև ներողություն խնդրեիք նրանից իր աղքատության, կոռուպցիայի համատարած առկայության, աշխատատեղերի պակասի ու արտագաղթի համար։ Դրա փոխարեն լիքը խորհուրդներ տվեցիք ընդդիմադիր երիտասարդ պատգամավորներին, որ լսել չեն կարողանում։ Իսկ Դուք լսո՞ւմ եք մեր ժողովրդին, որոնք հազարներով այս օրերին շրջափակել են մայրաքաղաքը ու ոչ միայն այն։ Դուք լսո՞ւմ եք այդ երիտասարդ պատգամավորներին, ովքեր, ի տարբերություն Ձեզ,  շատ խելացի մտքեր են արտահայտում այդ ամբիոնից։ Երիտասարդներին մեղադրում եք մի բանում, որի  օրինակը Դո՛ւք պիտի ծառայեիք, որը չեք արել ու մեղադրում եք նրա՞նց։  Ասում եք, եթե միլիոն մարդ լիներ դրսում, Դուք միգուցե լսեիք։ Է՜, ասում եք էլի, միլիոն չափահաս անկաշկանդ մարդ մնացե՞լ է Երևանում, որ հավաքվեն։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ՝ ոչ։ Ասել եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք երիտասարդներին։ Կրկնեմ պարոն Մարուքյանի հարցը, ինչո՞ւ մոտ 30 տարի լինելով երկրի կառավարման տարբեր օղակներում դա չեք արել, ընդհակառակը ամլացրել եք թե՛ ՀՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դաշտն այնքան, որ միայն Ձեզ տեսան, որպես  երկիրը  «դզող»։ Ասում եք կառավարական շենքի սեփականաշնորհումը Ձեր անունով օրենքով է, բա դա ասելու բան է՞, իմ կարծիքով  որպես ՀՀ վարչապետ դա Ձեր առաջին ապօրինի քայլն է, ապացուցեք, որ դա ՀՀ օրենքներին չի հակասում։ Վերջապես, Մանե Թանդիլյանի ամբողջ ելույթը, ի պատասխան Ձեր ելույթի,  Ձեր անցած 10 տարիներին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին էր, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Առնվազն պիտի ասեիք՝ Մանե ջան, Դուք ճիշտ եք, որի համար ներողություն պիտի խնդրեիք։

Պարոն Սարգսյան, Ձեր ելույթում չկար ժողովրդի առաջնորդին սազական խոնարհություն, չկար  մեր թևաթափ ժողովրդին ծառայելու կամք, կար ընդամենը մի հանդուգն ասելիք՝ մենք ենք, որ կանք, այսինքն կառավարման ղեկը քաղաքական մեծամասնությանն է, ոնց ասենք, էդպես է լինելու, այնինչ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու խորհրդարանական կառավարման ժամանակ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունը պետք է լինի շատ ներկայանալի։ Անչափ ցավում եմ մեր պետության համար։ Դուք Ձեր ուղերձում  ասեցիք ճիշտ հակառակը։ Ասածներիս համամիտ չե՞ք, գործով, միայն գործով ապացուցեք»։

Անահիտ Բախշյան

18․04․2018թ․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP