Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակութային արժեքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակութային արժեքներին

22:10 29.09.2018

Ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայկական պատմությանն ու մշակութային ավանդույթներին:

Հոդվածագիրը տպավորիչ կերպով ներկայացնում է իր հիացական վերաբերմունքը հայկական արվեստի նմուշների, ազգային առանձնահատկությունների ու քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի մասին տեղեկություններն ու դրանցից ստացած տպավորությունները:

«Չնայած Հայաստանի պատմությունը հարուստ է ավերածություններով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք արձանագրում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»,- նշում է հոդվածագիրը:

Այստեղ անդրադարձ է կատարվում նաև Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակահատվածի պատմությանն ու յուրահատկություններին:

«Մենք պարզում ենք նաև, որ դարերի ընթացքում հայերը դարձել են խոշոր առևտրականներ` գտնվելով աշխարհի երկրների խաչմերուկում և մուտք են ունեցել 3 ջրային ավազաններ` Միջերկրական, Սև և Կասպից ծովեր: Միջերկրական ծովի ափին Կիլիկիայի հայկական թագավորությունը հնարավոր է` կապեր է ունեցել խաչակիրների պետությունների հետ, և հայ առևտրականներն ակտիվ առևտուր են իրականացրել այն ճանապարհներին, որոնք նրանց տարել են դեպի Անգլիա, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստան, բայց մենք նախ գիտենք հայկական քրիստոնեության մասին: Այն, կարծես, անզիջում, անփոփոխ ու ամուր է, կարծես հիշեցնում է տապան, որը կանգնած է Արարատի լանջին»,- գրված է հոդվածում:

Հոդվածում առանձնահատուկ հիացմունքով ներկայացվում են հայկական զարդերն ու արհեստի այլ նմուշները, խոսվում է հայկական հզորագույն քաղաքներից մեկի՝ Դվինի մասին:

«Տեսնում ենք XI-XIII դարերի զարդեր հայկական Դվին քաղաքից: Մինչև XIV դարում մոնղոլների կողմից ավերվելը, այն Կոստանդնուպոլսից արևելք ամենախոշոր քաղաքներից մեկն է եղել»,- նշել է հոդվածագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP