Կրթված մարդու տպավորություն թողեց. Փաշինյանը` Ալիևի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Կրթված մարդու տպավորություն թողեց. Փաշինյանը` Ալիևի մասին

14:27 30.09.2018

«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ թռուցիկ զրույցից ստացած տպավորությունների մասին: Այս մասին վարչապետը խոսել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին`  «Կամար» բիզնես կենտրոնի բացման ժամանակ:

Փաշինյանը նաև ասել է, որ Ալիևի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն  վստահ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհետևի այդ պայմանավորվածությանը:

Ադրբեջանի նախագահի հետ վարչապետը խոսել է նաև Ստեփանակերտի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին.

«Այդ հարցը նույնպես քննարկել ենք: Իհարկե, մեր տեսակետները տարբեր են: Ես ասեմ, որ հենց Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին և տեղեկացրել, որ կա այսպիսի պայմանավորվածություն մեր մասով: Եվ նա ասել է, որ պայմանավորվածությունն ընդունելի է նաև իրենց համար: Այնպես որ, Արցախի իշխանությունը լիարժեք տեղեկացված է»:

«Խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ՝ կարևոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել և մենք վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպե՞ս է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել: Ես կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը 100 տոկոսով պահում են այդ պայմանավորվածությունը, և հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

BACK_TO_TOP