21:52 01.10.2018
Մեկ ամսից ավելի է Անի համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նստացույցեր, երթեր անցկացնելուց, ճանապարհ փակելուց հետո ցուցարարները այսօր էլ անցել էին նոր գործողությունների ու վաղ առավոտից նստարաններով փակել են Անի համայնքապետարան մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել։
Այս անգամ ակցիայի մասնակիցներին էին միացել նաև համայնքի ավագանու երկու անդամներ, ովքեր վստահեցնում էին, որ ավագանու նիստերը ձևական բնույթ են կրում ու թափանցիկ չեն:
«Առաջարկություն է եղել մեր կողմից,ավագանու մի քանի անդամների կողմից, որպեսզի դարձնենք ժողովրդի սեփականությունը էն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ներսում ու մինչև հիմա լսել ենք ընդամենը պատասխաններ, որ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- իր դժգոհությունն է հայտնել Սառնաղբյուր համայնքից ընտրված ավագանու անդամ Գևորգ Շաբոյանը։
«Ավագանու ինստիտուտը որպես այդպիսին չի գործում մեր համայնքում, ավագանու նիստերին մարդիկ առանց հասկանալու քվեարկողներ են միայն, ու մեծամասնությունն իրենց կողմնակիցներն են»,- պարզաբանել է Ձորաղբյուրի ավագանու ներկայացուցիչ Ագուն Սաղաթելյանը։
Շենքում մնացել էին միայն պահակն ու հավաքարարը, ովքեր ավելի վաղ էին հասցրել գալ աշխատանքի , քան ցուցարարները: Անի համայնքի բնակիչները Արտակ Գևորգյանին մեղադրում են մի շարք չարաշահումների, անգործության, հարազատներին ու բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակելու մեջ։ Պարզվեց, որ Արտակ Գևորգյանը ինչպես նախորդ բողոքի ժամանակ էր ,այսօր էլ աշխատանքի չէր եկել և փոխանցել էին բողոքավորներին, որ շրջայցով գյուղերում է գտնվում:
Իսկ մենք նրան հանդիպեցինք Մարալիկի Արվեստի դպրոցի դահլիճում՝ համախոհների հետ խորհրդակցություն անցկացնելու ժամանակ: Բողոքի ակցիայի մասին տեղեկացել է առավոտյան և դիմել ոստիկանություն։ Նա չի պատրաստվում հրաժարական տալ :
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...
21:48 06.05.2025
«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...