Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյան

22:13 01.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ.

«Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը:

Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին… Որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ:
Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է, ջերմացնում է և ջերմացրել է հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Եվ ես հիմա ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից՝ իմ ցավակցությունը արտահայտել մեզ բոլորիս: Ընդհանրապես, ցավակցել հայ, Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին:

Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի, հայ ժողովրդի, Ֆրանսիայի, Ֆրանսիայի ժողովրդի համար: Սա համամարդկային կորուստ է, որովհետև Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ և այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն և կջերմացնեն մարդկանց հոգիները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան»,- գրված է հայտարարության մեջ:

 

 

SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

22:50 04.08.2025

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

Հաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

22:36 04.08.2025

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

BACK_TO_TOP