Իսպանիայի՝ շուրջ 2 տասնյակ բանտում ԻՊ-ին աջակցող խմբեր են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Իսպանիայի՝ շուրջ 2 տասնյակ բանտում ԻՊ-ին աջակցող խմբեր են հայտնաբերվել

14:58 02.10.2018

Իսպանիայի 17 բանտում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հետ համագործակցություն ծավալող խմբեր են հայտնաբերվել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր թվով, 17 բանտում արմատականացման գործընթացի մեջ ներգրավված 25 բանտարկյալ է հայտնաբերվել»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:

Աղբյուրը հայտնում է, որ խմբավորմանն աջակցող փոքր խմբերի անդամներն այդ ամբողջ ընթացքում ԻՊ խմբավորմանն աջակցող այլ անձանց գտնելու գործողություններ են իրականացրել: Նշվում է անգամ, որ հայտնաբերված 25 անձանցից ոմանք, հիմնականում իսպանացիներ, այս ընթացքում հասցրել են անգամ իսլամ ընդունել:

Երկրի տարբեր հատվածներում ու միմյանցից անջատ տեղակայված բանտերի խմբավորումները, ըստ աղբյուրի, կապ են պահպանել միմյանց միջև հաղորդագրությունների միջոցով: Այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ սա Եվրոպայի տարածքում բացահայտված առաջին դեպքն է, երբ «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցող խմբեր են հայտնաբերվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

15:16 27.07.2025

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

15:03 27.07.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

14:48 27.07.2025

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

14:38 27.07.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

14:21 27.07.2025

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

14:06 27.07.2025

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...

BACK_TO_TOP