Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մարզիկներին կոչումներ է շնորհել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մարզիկներին կոչումներ է շնորհել

15:06 02.10.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել, հայտնում են նախարարությունից:

Նախարարի համապատասխան հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել են Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը (պաուերլիֆտինգ), Նորիկ Կարապետյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Առաքելյանը (պաուերլիֆտինգ), Գոռ Խաչատրյանը (պաուերլիֆտինգ), Վլադիմիր Հարությունյանը (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Ասատրյանը (պաուերլիֆտինգ), Լևոն Վարդապետյանը (նարդի), Արմեն Ծատուրյանը (նարդի) և Աշոտ Վարդապետյանը (նարդի):

Նախարար Վահրադյանի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Անահիտ Ալոյանին (սուսերամարտ), Հենրիկ Ղարագյոզյանին (սուսերամարտ), Լիլիթ Էվոյանին (սուսերամարտ), Ելենա Հայկազունուն (սպորտային մարմնամարզություն), Ռոբերտ Ավագյանին (սպորտային մարմնամարզություն), Անի Եղիկյանին (սպորտային մարմնամարզություն), Աննա Պետրոսյանին (սպորտային մարմնամարզություն), Հովհաննես Մխիթարյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Դավիթ Ենոքյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Անուշ Նալբանդյանին (գնդակային հրաձգություն), Գոհար Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Բենիկ Խլղաթյանին (գնդակային հրաձգություն), Արուսյակ Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Նունե Աղաջանյանին (լեռնադահուկային սպորտ), Հարություն Հարությունյանին (լեռնադահուկային սպորտ), Վազգեն Առաքելյանին (լեռնադահուկային սպորտ), Աշոտ Կարապետյանին (լեռնադահուկային սպորտ),  Հերմինե Հակոբյանին (լեռնադահուկային սպորտ), Ռուբեն Ղարիբյանին (լող), Լևոն Իշխանյանին (լող), Հարություն Այվազյանին (լող), Միխայիլ Շախնազարովին (լող), Արտյոմ Ավետիսյանին (սամբո), Նարեկ Դալլաքյանին (սամբո), Սերոբ Մելիքյանին (նարդի), Տիգրան Վարդապետյանին (նարդի), Վարազդատ Լալայանին (ծանրամարտ), Արա Պողոսյանին (ծանրամարտ), Գոռ Գալստյանին (ծանրամարտ), Վախթանգ Հարությունյանին (բռնցքամարտ), Սերգեյ Սիմոնյանին (սեղանի թենիս), Աննա Ադամյանին (սեղանի թենիս), Սամվել Նիկողոսյանին (ակրոբատիկ մարմնամարզություն), Ալբերտ Մկրտչյանին (ձյուդո) և Մանուկ Մանուկյանին (ատլետիկա):

Այսօր նախարարության դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին մարզական ձեռքբերումների համար և հորդորել շարունակել մարզումները հետագայում ևս հաջողություններ ունենալու և միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

BACK_TO_TOP