TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Հենրիկ Մխիթարյան

Մխիթարյանի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքը վկայում է՝ նրանք իրավիճակից կտրված են. ՀՖՖ խոսնակ

22:13 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։ Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա […]

̰
Նոր կադրեր Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից

17:29 19.06.2019

Ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից արված կադրերից պատրաստված ամբողջական տեսանյութ: Տեսանյութում կան նոր կադրեր և մինչ այս ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներ: https://www.facebook.com/CosmoCityArmenia/videos/2077975322507589/

̰
Որքա՞ն է վաստակում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում»

13:55 19.06.2019

Համացանցում հրապարակվել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների աշխատավարձների ցուցակը: «Զինագործների» կազմում ամենաբարձրը վարձատրվում է Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 18.2 մլն ֆունտ սթեռլինգ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը աշխատավարձի չափով թիմում չորրորդն է: Նա տարեկան ստանում է 9.36 մլն ֆունտ ստեռլինգ: «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը. Մեսութ Օզիլ – 18.2 մլն […]

̰
Որտե՞ղ է մեղրամիսն անցկացնում Հենրիխ Մխիթարյանը

12:53 19.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո կնոջ՝ Բեթթիի հետ ուղևորվել է հարսանեկան ճանապարհորդության։ Մեղրամիսը զույգը կանցկացնի Մալդիվներում։ Armlink.am-ը լուսանկար է հրապարակել, որն արվել է Մխիթարյանի երկրպագուի կողմից «Վալենա» օդանավակայանում:

̰
«Շնորհակալություն ջերմ բարեմաղթանքների համար». Մխիթարյան

21:40 18.06.2019

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը: Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շնորհակալություն բոլորիդ ջերմ բարեմաղթանքների համար: Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»։

̰
Ստեղծված ենք իրար համար. Հենրիխ Մխիթարյանը երգում ու պարում է կնոջ հետ

11:46 18.06.2019

Երեկ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ամուսնական արարողությունը, որից հետո տեղի է ունեցել հարսանեկան երեկույթը: Մխիթարյանը ևս երկու տեսանյութ է հրապարակել, որտեղ իր կնոջ հետ պարում է հայտնի Felicita երգի հնչյունների ներքո, իսկ մյուս տեսանյութում Բեթթիի հետ երգում Volare երգը: «Ստեղծված ենք իրար համար»,- գրել է Հենրիխը:

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան պարը

10:03 18.06.2019

Երեկ՝ հունիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Համացանցում տարածվել է Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունից հատված, որտեղ զույգը պարում է։ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ էր հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Հիշեցնենք, որ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով […]

̰
Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի նավակով զբոսանքը

23:43 17.06.2019

Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հարսանեկան արարողությունից հետո նրանք զբոսնել են Վենետիկում։ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով զբոսանքի ֆոտոռեպորտաժն է ներկայացրել, որը կարող եք դիտել ստորև։  

̰
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել

22:28 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

21:31 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ ընդմիշտ»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Այսօր Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է

08:13 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:  

̰
Հենրիխ Մխիթարյանը և Սոկրատիսը խոսել են իրենց ընկերության, ակումբի և նպատակների մասին

13:08 10.06.2019

Հենրիխի խոսքով, տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:

̰
Արժանի հաղթանակ էր․ Հենրիխ Մխիթարյան

23:28 08.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Հայաստան-Լիխտենշտեյն» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավաքականը «Լիխտենշտեյն»-ի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց: «Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, բայց երկրորդ խաղակեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում եմ, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ […]

̰
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

16:46 04.06.2019

2019 թվականի հունիսի 4-ին Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային: 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի վրա պատկերված է […]

̰
Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին հաշված օրեր են մնացել

16:01 03.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին կամուսնանա, հայտնում են SHANTNEWS-ի աղբյուրները: Նա կնության կառնի հայտնի գործարար Կարեն Վարդանյանի դստերը` Բեթիին: Հարսանիքը կկայանա Իտալիայում՝ Վենետիկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:

̰
Շնորհակալ եմ, որ հիշում են հորս հիշատակը, որ դեռ հիշում են նրա խաղը․ Հենրիխ Մխիթարյան

20:26 02.06.2019

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտն այսօր անվանակոչվել է Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունով։ Սպանդարյանի մարզադաշտը 1980-ականներին է կառուցվել, իսկ անցած տարվա աշնանը վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Մարզադաշտը նոր հանդերձարան, ցանկապատ ու գույք ունի։ Մարզադաշտի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2016-ին՝ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել […]

̰
Միշտ հաճելի է խաղալ ուժեղ հավաքականների դեմ. Հենրիխ Մխիթարյան

18:25 31.05.2019

Մինչև 19 տարեկանների «Եվրո 2019»-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին։  

̰
Բաքվում Մխիթարյանի շապիկով մարդկանց կանգնեցնում են, իսկ Արցախի մրցաշարը լրիվ այլ մթնոլորտում կանցնի

13:32 31.05.2019

Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու է 8 թիմ, և դա մարզական իրոք մեծ իրադարձություն է Արցախի համար։ Թիմերն ու այլ մասնակիցները սկսել են ժամանել։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում այսօր նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Սա իրոք մարդասիրական և սպորտային միջոցառում է, բայց պատգամները հետևյալն են, որ մեր երկիրը խաղաղասեր է, […]

̰
Ինչո՞ւ «Արսենալը» չկարողացավ հաղթել հանուն Մխիթարյանի

22:34 30.05.2019

Կասկածից վեր է, որ Եվրոպա լիգայի եզրափակչին լրացուցիչ և շատ մեծ ինտրիգ հաղորդեց Հենրիխ Մխիթարյանի գործոնը, ընդ որում, խնդիրը ոչ թե մարզական էր, այլ շատ խորը քաղաքական: Մխիթարյանի մասին ավելի ուշ,  իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինեին  հանդիպումը և հանդիպման շուրջ կարծիքները,  եթե Մխիթարյանի հանգամանքն ընդհանրապես չլիներ, եթե նա հանդես չգար «Արսենալում»: Լոնդոնցի երկրպագուների՝  […]

̰
Առա՛ջ, զինագործներ, ես ողջ սրտով ձեզ հետ եմ․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը

23:22 29.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի […]

̰
Բաքվում Sport24-ի լրագրողին Մխիթարյանի մարզաշապիկով չեն թողել մուտք գործի մարզադաշտ

23:09 29.05.2019

Եվրոպա լիգայի եզրափակիչը մեկնարկել է։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու խաղին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Sport24-ի հաղորդմամբ՝ կայքի լրագրող Յարոսլավ Կուլեմինային չեն թողել մուտք գործի մարզադաշտ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով, որովհետև դա հակասել է Ադրբեջանի օրենքներին:   ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ […]

̰
Եթե Մխիթարյանը հաղթեր Բաքվում, համարձակորեն կծածաներ Հայաստանի դրոշը. Արմեն Գյուլբուդաղյանց

22:48 29.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը  կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում: Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսի»-ի դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան […]

̰
Մխիթարյանը պատասխանել է երկրպագուներին

22:28 29.05.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում «Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցներում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգ են կատարում: Հայ ֆուտբոլիստը, որը հիմա գտնվում է Երևանում, Twitter-ի իր էջում կիսվել է տեսանյութով և գրել. «Ամբողջ սերս «Արսենալի» երկրապուգներին»։ Much love to #Arsenal fans❤️?? https://t.co/6KktfF5ttv — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 29 мая 2019 г.

̰
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցը

21:30 29.05.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Հենրիխ Մխիթրայանի՝ Բաքու չմեկնելու հարցը․ «Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս […]

̰
Ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ

20:20 29.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ:  «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով […]

̰
Հաշված ժամեր մինչև եզրափակիչ. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի

18:50 29.05.2019

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը: Հատկանշական է, որ այս հանդիպման  և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ: Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել […]

̰
Մենք նրան հաղթանակի գավաթ կպարգևենք. «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքու չմեկնած Հենրիխ Մխիթարյանի մասին

16:02 29.05.2019

Բաքվում «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղից առաջ ասուլիսի մասնակցող «Արսենալի» երկու ֆուտբոլիստները անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է նշանակում Մխիթարյանի՝ թիմի հետ չլինելը, «Արսենալի» հույն խաղացող Սոկրատիս Պապաստոպուլոսը նշել է. «Մխիթարյանի հետ գիտենք իրար 5-6 տարի, ուստի ես լավ եմ ճանաչում նրան: Շատ լավ ընկեր է: Ուստի ես գրել եմ […]

̰
Давай, до свидания! Ուտկինն աջակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

15:48 29.05.2019

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանը և Մաքսիմ Կուրնիկովը քննարկել են մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» ակումբների հանդիպման նախաշեմին հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայկական արմատներ ունեցող Բունտմանն իր աջակցությունն է հայտնել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը: Ռադիոմեկնաբանը նաև հայտարարել է, որ հպարտ է, որ ներառված է Ադրբեջանի […]

̰
Քոչարի Բաքվում` Հենրիխ Մխիթարյանի համար

13:17 29.05.2019

«Արսենալի» խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի իր էջի «սթորիս» բաժնում, որտեղ լուսանկարները պահպանվում են 24 ժամ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տված շրջան են կազմել, որը քոչարի պարն է հիշեցնում: Նկարի վրա նաև գրություն է եղել, որ քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար, այդ գրությունն այժմ բացակայում է: Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սովորաբար […]

̰
Հենրիխ Մխիթարյանի առջև ընտրության հարց էր դրվել՝ անվտանգության և սպորտի միջև. Մխիթար Հայրապետյան

12:57 29.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդգծեց՝ հարցն ունի շատ պարզ պատճառ, պատասխանն ակնհայտ է: ««Ոչ ռասիզմին», սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել են ՈւԵՖԱ-ն ու մարզաշխարհը, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, այն է՝ Եվրոպայի լիգայի […]

̰
BACK_TO_TOP