23:16 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն:
«Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք րենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի:
Ստացվում է հակասություն: Հիմա նման հակասությամբ խնդիր ես ձևակերպեցի Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավթաշեն համայնքի վարչական տարածքում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը:
Հիմա, եթե որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում: Իսկ եթե ելույթ էր ունենում որպես ՔՊ կուսակցության նախագահ, ապա ինչպես էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում և մեջբերում՝ «ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահին իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձաստիճան պաշտոնյաների…» և այլն, ամբողջը չմեջբերեմ, ժամանակի մեջ տեղավորվելու համար: Հիմա հարց՝ պարոն Նիկոլ Փաշինյան այդ պահին Դուք վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանն էիք, թե՞ ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Կյուրեղյանը:
«Ձեր՝ էս անգամ ոչ լոռեցու միամիտ հարցին պատասխանեմ միամիտ կերպով՝ ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ», – ասել է վարչապետը:
Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ ժողովրդի մոտ կարծիք կա, որ Փաշինյանը շատ արագ կերպարանփոխվում է վարչապետից հանրահավքի կազմակերպչի: Դուք ինքներդ քանի՞ տոկոսն եք համարում Ձեր մեջ վարչապետ և քանի՞ տոկոսը՝ հանրահավաքի ղեկավար:
«Միայն չասեք հավասար, քանի որ դա, մեղմ ասած, անազնիվ կլինի»,- հավելել է Կյուրեղյանը:
«Գիտե՞ք՝ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում և ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Եվ տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ես Ձեր հարցին պատասխանեցի, և ես ասում եմ, որ ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը և այն, ինչ այստեղից ասում եմ, կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե, բարձր գոռալով, որպեսզի վերջին շարքերին լսելի լինի: Քանի որ ԱԺ շարքերը նոսր են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս այսպես պատասխանել Ձեր հարցին: Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ՝ խոսել եմ որպես վարչապետ, և այն, ինչ խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերել նախընտրական քարոզչությանը: Ինչ վերաբերել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, որն իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության վերաբերյալ»,- պատասխանել է Փաշինյանը:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...