21:10 04.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Ողջունելով հյուրերին` փոխնախարար Արտակ Քամալյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:
Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախանշվել են հետագա համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները:
Անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին՝ Արտակ Քամալյանն իր խոսքում հատկապես կարևորել է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ոլորտում կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների բարելավումը, միջազգային լավագույն փորձի և գիտական մտքի ձեռքբերումների պրակտիկ կիրառումը:
Հնարավոր համագործակցության ուղղությունների թվում անդրադարձ է կատարվել մարքեթինգային և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև մեքենա-տրակտորային կայանների ստեղծման հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...