14:23 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում օրինականության ապահովման գործում:
«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների, մարմինների, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Չի կարելի որևէ մի ոլորտ կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով, պետք է փորձենք այդ տրամաբանությունը փոխել և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենադրական գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել այդ դրական օրինակների միջոցով»,- իր խոսքում նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում բարդ ու արդյունավետ աշխատանքի համար:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, վարչապետի միջնորդությամբ՝ ծառայության մի խումբ աշխատողների շնորհվել են պետական պարգևներ:
«Շնորհավորում եմ պարգևատրվածներին և մաղթում եմ Քննչական կոմիտեի ծառայողներին արդյունավետ աշխատանք: Իհարկե, պարգևները պարգևներ, բայց ամենամեծ պարգևը յուրաքանչյուր քննիչի, Քննչական կոմիտեի համար պետք է լինի հանրության վստահությունը, դրանից մեծ պարգև չկա և չի կարող լինել: Ցանկանում ենք, որ իրապես արժանանաք այդ բարձրագույն պարգևին՝ ժողովրդի վստահությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...