ԱԶԲ-ն Վրաստանին հատկացրել է 255․2 մլն եվրո՝ արագընթաց ավտոմայրուղի կառուցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

ԱԶԲ-ն Վրաստանին հատկացրել է 255․2 մլն եվրո՝ արագընթաց ավտոմայրուղի կառուցելու համար

01:00 09.10.2018

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) Ռիկոտիի լեռնանցքում ավտոմայրուղու առավել բարդ հատվածներից մեկի շինարարության համար հատկացրել է ավելի քան 255․2 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տրանշի տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրել են բանկի և Վրաստանի կառավարության պատասխանատու անձինք: Լրացուցիչ միջոցներ կհատկացվի արագընթաց մայրուղու՝ Խեվի-Ուբիսա հատվածի շինարարության համար: Այն «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու ամենադժվար հատվածներից մեկն  է, որ անցնելով երկրի ողջ տարածքով, Վրաստանը միացնում է Թուրքիային:

Ըստ նախագծի՝ Խեվի և Ուբիսա գյուղերի միջև կկառուցվի երկկողմանի  ճանապարհ ՝4 շարքով մեքենաների միժամանակյա երթևեկման համար: Միևնույն վայրում կկառուցվի 8․3 կմ երկարությամբ 35 կամուրջ և 20 թունել, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 9․4 կմ:

«Նոր ճանապարհային ենթակառուցվածքը կնպաստի մայրուղու տրանսպորտային միջոցների արդյունավետ և անվտանգ տեղաշարժին՝ նվազեցնելով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակը, առևտրի և զբոսաշրջության զարգացումը: Ավելին, դա դրականորեն կանդրադառնա Վրաստանի զարգացմանը որպես տրանզիտային երկիր»,- նշում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Արևելք-արևմուտք երթուղին կամ E-60 եվրոպական տարանցիկ ճանապարհը մեծությամբ  երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքն է: Այն սկսվում է Բրեստից և ավարտվում Ղրղզստանում: Վրաստանում E-60- ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին` Փոթի նավահանգստի մոտ: Վրաստանի տարածքով միջանցքի երկարությունը 392 կմ է:

Արտաքին բեռների ավելի քան 60% -ը տեղափոխվում է «Արևելք-Արևմուտք» մայրուղու միջոցով: Այս ավտոմայրուղու բարելավումը շատ կարևոր է Վրաստանը տրանսպորտի և լոգիստիկայի կենտրոն դարձնելու համար, ինչը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի կողմից Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի հետ, մյուս կողմից `Թուրքիայի և Եվրոպայի:

«Արևելք-Արևմուտք» նախագծին աջակցում են Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) և Չինաստանի զարգացման բանկը (CDB):

Վրաստանի կառավարությունը նախատեսում է շինարարությունն ավարտել 2020թ․-ի վերջին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

15:36 03.05.2025

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

Քարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հրդեհ Սևան քաղաքում

15:24 03.05.2025

Հրդեհ Սևան քաղաքում

Մայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

14:37 03.05.2025

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP