15:35 09.10.2018
Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում դրանց արտադրություն չկա։ Խոսքը, մասնավորապես, 122 մմ տրամաչափի հաուբիցային արկերի ու հատկապես «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների մասին է։ Սրանք արտադրվում են Ռուսաստանում, որտեղից Ուկրաինան չի կարողանա նոր զինամթերք գնել ու լրացնել իր պաշարները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պահեստում պահվում է ընդհանուր առմամբ 85-88 հազար տոննա զինամթերք։ Զինապահեստի տարածքը, ընդհանուր առմամբ, մոտ 680 հեկտար է (6,8 քառակուսի կիլոմետր)։ Հրդեհի ու պայթյունների պատճառով այլ միջադեպերից խուսափելու համար զինապահեստի շրջակայքում՝ մոտ 30 կիլոմետր շառավղով, դադարեցրել են երթևեկությունն ու օդային հաղորդակցությունը:
https://www.facebook.com/184722968243235/photos/a.204294962952702/1950160401699474/?type=3
30 կմ շառավղով տարածքում են հայտնվել նաև տասնյակ մեծ ու փոքր բնակավայրեր, որոնց բնակչությունն արագ տարհանվում է։ Վտանգավոր գոտուց արդեն տարհանված է շուրջ 10 հազար մարդ: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկությունները դեռ հաստատված չեն, սակայն լուրեր կան 60-ից ավելի տուժածների մասին։
Այդ բնակավայրերում ժամը 05:30-ին անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, որպեսզի պայթյունների հետևանքով այս ու այն կողմ թռչող զինամթերքը նոր պայթյուններ չառաջացնի:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...