Հայաստանը 80-րդ տեղում է համաշխարհային անձնագրային ինդեքսում. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայաստանը 80-րդ տեղում է համաշխարհային անձնագրային ինդեքսում. հետազոտություն

19:50 09.10.2018

Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցրել 2018 թվականի 4-րդ եռամսյակի անձնագրային ինդեքսի աղյուսակում: Մեր երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն ճանապարհորդելու աշխարհի՝ թվով 61 երկիր՝ առանց մուտքի արտոնագրի:

Այս մասին տվյալները հրապարակել է Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը:

Աղբյուրը հայտնում է, որ այս տարի Հայաստանը երկու նիշով հետ է ընկել նախորդ տարվա ցուցանիշից (78-րդ հորիզոնական):

Հարևան երկրներից Վրաստանը 50-րդ տեղում է՝ 112 երկիր առանց արտոնագրի այցելության հնարավորությամբ, Թուրքիան 51-րդն է՝ 111-ով, Ադրբեջանը՝ 75-րդը՝ 66-ով:

Աղյուսակում առաջատար դիրք է գրավում Ճապոնիան: Այս երկրի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են աշխարհի 190 երկիր այցելել: Այս երկրին հաջորդում են Սինգապուրը՝ 189 երկիր, Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան՝ 188-ական երկիր, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Իսպանիան՝ 187-ական երկիր, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան ու ԱՄՆ-ն՝ 186-ական երկիր:

Աղյուսակը եզրափակում են Պակիստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP