11:39 10.10.2018
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների միջոցով: Մենք բոլորս ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, և ի կատար ածելու բոլոր այն երազանքները, որ ունեին Երևանի բնակիչները՝ մեր հարազատ երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ խմբակցությունների պատկանելիությունից, մենք կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիներն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ժպտան»,- ասել է Մարությանը:
Նորընտիր քաղաքապետը կարևորել է խմբակցությունների միջև տարբերություն չդնելու հանգամանքը. ինքը, համենայնդեպս, պատրաստվում է այդպես աշխատել:
«Եվ ես շատ կարևորում եմ այս պահը, որ Երևանի ավագանու ամբողջ կազմը դիտարկվում է որպես մեկ մարմին, և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետև մենք բոլորս՝ այս 65 հոգանոց ավագանին, պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի մասին, մեր երևանցիների մասին, և ես կխնդրեմ բոլորին, խոսքս ուղղում եմ մեր ավագանիներին՝ միշտ ուշադիր լինել մեր Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին, անհապաղ արձագանքել և բոլոր հարցերը բերել հասցնել այստեղ՝ մեր ավագանու նիստին, հանել քննարկման և անհապաղ լուծումներ տալ դրանց»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...