Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան

14:04 11.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս 24»-ի լրագրողի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի հակամարտությանը: Լրագրողը ՀՀ վարչապետին հարց է տվել Լեռնային Ղարաբաղի մասին՝ հիշելով վերջերս Ադրբեջանի նախագահի հետ նրա ունեցած հանդիպման մասին: Լրագրողը միևնույն ժամանակ շեշտել է, որ տպավորությունն այնպիսին է, որ տվյալ պահին խնդրի լուծումը հեռու է թվում:

«Այն, ինչ մենք քննարկել ենք պրն Ալիևի հետ, ոչ թե հարցի կարգավորմանն էր վերաբերում, այլ վերաբերում էր հարցի կարգավորման մասին խոսելու համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն, որովհետև անհնար է խոսել հարցի կարգավորման մասին՝ չունենալով հարցի կարգավորման մթնոլորտ… Մենք, ըստ էության, պայմանավորվեցինք մի քանի կետերի շուրջ, որոնց հիմնական նպատակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելն էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նաև հարց է տվել բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխության մասին՝ հաշվի առնելով, որ ներկայիս ձևաչափն արդյունքներ չի տալիս: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին հարց չի դնում:

«Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց նրանք ասում են, որ հրաժարվում են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խոսելուց: Ինչպե՞ս է հնարավոր, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, եթե Ադրբեջանն ընդհանրապես չի ուզում խոսել նրա հետ, Ղարաբաղում ապրող մարդկանց հետ: Դա բացահայտում է Ադրբեջանի նպատակը՝ Ղարաբաղի հետ կապված. նրան պետք է տարածքը և ոչ թե մարդիկ, ուրեմն նրա քաղաքական թիվ 1 խնդիրն է տարածքը մաքրել մարդկանցից»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ի հետ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետների մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP