Բոլոր մեր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Բոլոր մեր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը. Փաշինյան

15:16 11.10.2018

«Ֆրանս 24»-ի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Ընդհանրապես շատ են խոսում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար, թե Հայաստանը ինքնիշխանության սահմանափակումներ ունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պակաս անկախ չէ Ֆրանսիայի Հանրապետությունից, և ես ինձ համարում եմ ներկայիս կարգավիճակում Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է Փաշինյանը:

Լրագրողը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարին և որոշ հարցերում նրա հանդեպ Ռուսաստանի քննադատությանը:

«Ի միջի այլոց ասեմ, որ կան հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ռուսական ընկերությունների հետ: Կան հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ: Կան հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում գերմանական ընկերությունների հետ՝ կոռուպցիոն հետաքննություններ: Եվ ես կարող եմ միանշանակ ասել, որ ՌԴ իշխանությունները, այդ թվում՝ նախագահը, լիովին աջակցում են հակակոռուպցիոն մեր պայքարին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Եզրափակելով հարցազրույցը՝ լրագրողը ՀՀ վարչապետին հարցրել է՝ արդյոք նա չի՞ վախենում, որ քաղաքական և տնտեսական խոշոր ուժերին նշանակետի տակ վերցնելու հետևանքով վերջիններս կմիավորվեն իր դեմ և կլինի հեղաշրջում:

«Մենք հեղափոխությունը արել ենք բաց ձեռքերով, մինչդեռ իշխանությունն ունեցել է ոստիկանության ուժերը, ազգային անվտանգության ուժերը, օլիգարխների թիկնազորերը, մաֆիոզ կառույցները և բոլոր հնարավոր ուժային լծակները: Այն ժամանակ մենք ժողովրդի այս աստիճան վստահությունը չենք ունեցել: Ինչպե՞ս կարող է հեղաշրջում լինել մի երկրում, որի կառավարությունը վայելում է քաղաքացիների 92%-ի վստահությունը: Ես անիմաստ եմ համարում այդ թեմայի քննարկումը, որովհետև զինված ուժերը լիարժեք գտնվում են իմ վերահսկողության ներքո, և որևէ մեկը չի համարձակվի չենթարկվել իմ հրամաններին»,- հավելել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցում Փաշինյանը պատասխանել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP