Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.09 oC

Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն. Արմեն Սարգսյան

18:02 11.10.2018

«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ:

Շարունակելով ելույթը՝ Արմեն Սարգսյանը Ազնավուրի որդուն իր ընտանիքի կողմից իր խորին ցավակցությունները հայտնեց շանսոնյեի մահվան համար և շեշտեց, որ Ազնավուրի մահը բոլորի համար մեծագույն կորուստ է:

«Քո հայրը մեծագույն պոետ է և մի անգամ շատ փիլիսոփայորեն ասել է «կյանքը շատ պարզ է՝ կա ծնունդ և կա մահ, իսկ ծննդյան ու մահվան մեջտեղում իսկական կյանքն է»: Այս խոսքերին ես ուզում եմ ավելացնել երկրորդ կյանք հասկացությունը, որը գալիս է մահվանից հետո: Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն»,- նշեց Արմեն Սարգսյանը և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահին՝ ի հիշատակ շանսոնյեի կազմակերպված հոգեհանգստի արարողության համար:

ՀՀ նախագահը իր խոսքում մի զավեշտալի ու հետաքրքիր դրվագ պատմեց Էլթոն Ջոնի՝ Հայաստան կատարած այցից և Շառլ Ազնավուրի մասին նրանց զրույցից մի հատված:

«Երբ Էլթոնը այստեղ էր, երեկոյան, երբ լույսերը վառվում էին, ես նրան Կասկադից ցույց տվեցի Շառլի լուսավորված կեցավայրը: Եվ նա երկար նայելով տանը ասաց. «Օ՜, ափսոս, որ ես հայ չեմ»: Հետո Էլթոնը նշեց, որ եթե Շառլը համաձայնի, ինքը սիրով կգա և այստեղ բարեգործական համերգ կտա: Այդ գաղափարը ես փոխանցել էի Շառլին, և նա նույնպես սիրով համաձայնեց: Նա պլանավորում էր իր կյանքը, քանի որ երիտասարդ էր ու եռանդով լի»,- նշեց նախագահը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP