20:02 11.10.2018
Երևանի Ազատության հրապարակը, որտեղ տեղակայված է Ֆրանկոֆոնիայի ավանը, մի քանի օրով վերածվել է մշակութային մի խճանկարի: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները ավանում իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում են իրենց ազգային հագուստը, ուտեստները, խմիչքներն և աքսեսուարները:
Հրապարակի հենց մեջտեղում բեմն է և իրար հաջորդելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց ազգային երգ ու պարով:
ShantNews.am-ը ավանում զրուցել է ռուանդացի երաժիշտներից մեկի հետ, որը ելույթից առաջ ուրախությամբ ասաց, որ հայերը շատ մեծահոգի ազգ են:
«Մենք շատ բան ենք լսել Հայաստանի մասին: Տեղեկացել ենք Հայոց ցեղասպանության մասին, լսել ենք պատմություններ: Մենք Ռուանդայից ենք և այդ առումով մեր պատմությունները շատ նման են: Մինչ Հայաստան գալը մենք հետաքրքրվում էինք, թե ինչպիսին են այստեղի մարդիկ, բայց երբ առաջին անգամ եկանք այստեղ, միանգամից նկատեցինք, թե ինչքան հասարակ են, մեծահոգի, բարի, տեղեկացված են, թե ովքեր ենք մենք ու որտեղից ենք գալիս: Այստեղ միջավայրը շատ խաղաղ է ու ջերմ»,- ասաց ռուանդացի երաժիշտը:
Իսկ Կոտ դ’Իվուարից Երևան ժամանած երիտասարդը հաճելիորեն զարմացել էր, երբ նկատել էր, թե հայերը որքան են սիրում սուրճ և շոկոլադ:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, քանի որ մարդիկ այստեղ շատ բարի են, շփվող: Ես եկել եմ Աֆրիկայից՝ Կոտ դ’Իվուարից, և մենք այստեղ ներկայացնում ենք մեր ազգային հագուստը, ձեռագործ ազգային աքսեսուարները: Ես շոկոլադ եմ պատրաստում և շատ ուրախ եմ, որ հայերը գնել են իմ պատրաստած ամբողջ շոկոլադը: Մենք նաև ռոբուստա տեսակի սուրճ ենք պատրաստում և նկատել ենք, որ հայերը սուրճ նույնպես շատ են սիրում և որոշել ենք անվճար հյուրասիրություն կազմակերպել»:
Ավանի տաղավարներում օրվա ցանկացած ժամի իսկական եռուզեռ է: Մեր հայրենակիցները հետաքրքրությամբ ուսումնասիրում են բոլոր երկրների տաղավարները և վերջում հպարտությամբ նշում, որ ամենալավը Հայաստանի տաղավարն է:
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...