Գյումրեցի սամբիստները կմասնակցեն սամբոյի աշխարհի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրեցի սամբիստները կմասնակցեն սամբոյի աշխարհի առաջնությանը

23:40 11.10.2018

Հայաստանի մեծահասակների սամբոյի հավաքականը պատրաստվում է նոյեմբերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք  աշխարհի առաջնությանը։ Միջազգային կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն ինը սամբիստներ, նրանցից չորսը գյումրեցի մարզիկներն են, ովքեր  Հայաստանի առաջնության  չեմպիոններ են։ Մինչ  մեծահասակների աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 11-ից 15-ն էլ Թբիլիսիում կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը։ Այս ստուգատեսում էլ Գյումրին կներկայացնի 20 ամյա  Արտյոմ Ավետիսյանը։

Արտյոմ Ավետիսյանը մի քանի օր առաջ է ստացել սպորտի վարպետի կոչում: Միջազգային հարթակներում լավագույն արդյունքները  գրանցելու շնորհիվ է երիտասարդ տարիքում հասցրել վաստակել այդ կոչումը: Նա պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Արտյոմ Ավետիսյանը այսօրվանից կմասնակցի Սամբոյի աշխարհի պատանիների առաջնությանը։

2017 թվականի  Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը ստացած վնասվածքի պատճառով նախորդ մրցաշարերին չի մասնակցել: Նոր է սկսել վերականգնել մարզավիճակը, որպեսզի նոյեմբերին մեծահասակների աշխարհի առաջնությանը ներկայանա: Նպատակն է բարելավել ցուցանիշները և այս անգամ Հայաստան վերադառնալ հաղթանակով։

«Պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, շատ լավ եմ հիմա պատրաստված, վնասվածքս արդեն վերականգնվել է: Ինչ, որ բաց եմ թողել Եվրոպայի առաջնությանը, պետք է դա անեմ  այս աշխարհի առաջնությանը»,- իր մարզավիճակի ու մարզումների մասին է խոսել սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը:

Մաքսիմ Մանուկյանի հետ Բուխարեստում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Գյումրիի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի մարզիկներ Գոռ Մայիլյանը,Գրիգոր Սահակյանն և 52 կգ քաշային կարգում աշխարհի գործող  չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, ով  աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար ակտիվ մարզումներ է անցկացնում։ Վստահ է, որ Բուխարեստից ևս հաղթանակած կվերադառնա։

Սամբոյի Հայաստանի գործող չեմպիոններ Գոռ Մայիլյանն ու Գրիգոր Սահակյանը մեծահասակների հավաքականի կազմում առաջին անգամ են մասնակցելու աշխարհի առաջնությանը, մարզումներն անցկացնում են մայրաքաղաքում։ Նոր հաջողություններ գրանցելու հավակնությունները մեծ են:Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում են տարբեր քաշային կարգերում հանդես եկող ինը սամբիստներ։ Աշխարհի առաջնությունը նրանց համար կլինի միջազգային կարևոր ստուգատես, իսկ հաջորդ տարի կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի, որոնք կդառնան պարտադիր, եթե սամբոն ևս ընդգրկվի օլիմպիական մարզաձևերի ցանկում :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP