10:53 12.10.2018
Պետական կենսաթոշակային ապահովության համակարգում 2019 թվականի հունվարի մեկից կներդրվի նոր մոդել ու կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ հասկացությունը: Կառավարություն ներկայացրած օրինագծով նախատեսվում է շուրջ 60 տոկոսով բարձրացնել ներկայում գործող կենասթոշակի նվազագույն շեմն ու այն սահմանել 25 հազար 500 դրամ:Սրանով պետությունը ինչ-որ տեղ կթեթևացնի ոչ բոլոր կենսաթոշակառուների սոցիալական բեռը:
Հայաստանում կենսաթոշակների ավելացում տեղի է ունեցել 2015 թվականին, որը վերաբերում էր բոլոր թոշակառուներին: Իսկ նոր օրինագծով բարձրացումը տարածվում է միայն նվազագույն թոշակի չափի վրա:
«Այն բոլոր թոշակառուները, որոնց կենսաթոշակի չափը ցածր է քան 25 500 դրամը, 2019 թվականի հունվարի մեկից կստանան 25 500 դրամ կենսաթոշակ։Այս նախագիծը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին»,- պարզաբանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր հիվանդության պատճառով չեն աշխատել, կամ աշխատել են և ունեն 12 տարուց պակաս աշխատանքային ստաժ և ստանում էին 16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ կամ ծերության նպաստ, հաջորդ տարվանից պետությունը այս խմբերին կտրամադրի նվազագույնը 25500 դրամ կենսաթոշակ:Միայն նվազագույն կենսաթոշակի չափի ավելացումը սոցիալական դաշտում այս դեպքում լուծում է հիմնականում հաշմանդամություն ունեցող և աշխատանքային ստաժ չունեցող թոշակառուների խնդիրը: Նոր օրինագիծը շրջանցում է այն թոշակառուներին, ովքեր երկարամյա աշխատանքային ստաժ ունեն և, ըստ նրանց, սա անհավասար մոտեցում է : Ներկայում համեմատաբար բարձր թոշակ են ստանում տարիների աշխատանքի ու պետությանը վճարած հարկերի շնորհիվ:
2019 թվականի հունվարի մեկից ուժի մտնող օրինագծով ավելանում է ոչ թե սահմանված կենսաթոշակի չափը, այլ փոխվում նվազագույն կենսաթոշակի շեմը, որից ամբողջ հանրապետությունում կօգտվեն 80 հազար քաղաքացիներ, նրանցից մոտ 18 հազարը համարվում են ծայրահեղ աղքատներ:
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...