Ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է. Նիկոլ Փաշինյան

15:48 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ընդգծել է, որ քաղաքապետարանում ներկայացված իրենց թիմի ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, ազնվությունն ու սեփական սխալներն ընդունելու, սխալվելու դեպքում ներողություն խնդրելու կարողությունը: Հենց այս սկզբունքով էլ, ըստ Փաշինյանի, պետք է աշխատի նոր Հայաստանի մայրաքաղաքի նորընտիր ավագանին ու քաղաքապետը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ իրենք պետք է երաշխավորեն, որ նոր կառավարությունում և նոր քաղաքապետարանում գողեր չկան, ու քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ իր վճարած հարկերը կծառայեն միայն քաղաքի ու երկրի զարգացման համար:  Փաշինյանը շնորհակալություն ու խոնարհում է հայտնել ավագ սերնդի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ազնվորեն աշխատել են Երևանի կառուցման ու զարգացման համար, ու վստահեցրել, որ անկախ տարիքից և կուսակցական պատկանելիությունից` ավագ սերնդի փորձառու մասնագետները պետք է վստահ լինեն, որ շարունակելու են աշխատել:

Վարչապետն անթույլատրելի է համարել քաղաքական ռասիզմը` հայտարարելով, որ համագործակցության են հրավիրում բոլորին, ովքեր պատրաստ են նվիրվել համազգային երազանքներն իրականություն դարձնելու գործին:

«Երևանն իսկապես հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո: Ես ուզում եմ այսօր հատկապես հիշատակել Երևանի այսօրվա պատկերի կամ ավելի ճիշտ այդ պատկերի հիմնական բովանդակության առանցքային ստեղծողին` Ալեքսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, որն, ըստ էության, ճակատագրի բերումով, համենայն դեպս մեր հայրենիքի այս հատվածում, հայտնվել էր քաղաքային կյանքի և քաղաքային մշակույթի կորստի եզրին: Ալեքսանդր Թամանյանն իր գործընկերների հետ մի մեծ վերածնունդ ապահովեց մեր ժողովրդի համար: Եթե ինձ հարցնեին` ովքեր են այն առանցքային մարդիկ, ովքեր կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, ովքեր դուրս եկան հրապարակ և ասացին, որ իրենք տերն են մեր երկրի և հայրենիքի, ես երեք անուն կտայի` Կոմիտաս, Թումանյան և Թամանյան»,- ասաց նա:

Իր ելույթի տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան էջում` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության առիթով՝ բայց ոչ միայն այդ մասին» կից գրառմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP