Շուտով միլիոնատերերը կտեղափոխվեն բնակվելու լողացող կղզիներում: Նախագիծն սկսել են մշակել ավստրիական Migaloo Private Submarines ընկերության մասնագետները: Նրանք արդեն կառուցել են հարուստների համար հատուկ ստորջրյա նավ: Նորույթը նման է լինելու նավթային հարթակի՝ կղզու մի մասը ջրի տակ է լինելու, մյուս մասը՝ ջրի մակերեսին:
Կղզու վրա նաև նախատեսված են լողավազան, պարահրապարակ, ծովափ, և իրական ջունգլիներ: Ծովի մակերևույթից 80 մետր վերև տեղակայած է լինելու տունը, ուր կտանեն երկու վերելակներ: Կղզու վրա կլինի նաև ստորջրյա ռեստորան: