Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը

13:30 15.10.2018

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն զարգացման աշխատանքային խմբի առաջին նիստը։

Նիստի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևը ստորագրել են հայ-ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը։

Աշխատաժողովի ժամանակ հայկական կողմից ներկայացվել են մի շարք գործարար ծրագրեր՝ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման (պեռլիտ, բազալտ), ռազմարդյունաբերական, ավտոմատացման ոլորտների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել ռուսական կողմին:

Միջոցառման ընթացքում հստակեցրել են հայ-ռուսական արդյունաբերական ընկերությունների հնարավոր կոոպերացիոն համագործակցության միջոցառումները, ամրագրվեցին հստակ ժամկետներ նախկինից եկող հարցերին պատասխանելու և նոր գործարար ծրագրերը քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

14:37 03.05.2025

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 03.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

14:12 03.05.2025

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...

BACK_TO_TOP