Ադամանդագործությունից մինչև ՏՏ. Բելգիան հետաքրքրված է հայաստանյան ներդրումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

Ադամանդագործությունից մինչև ՏՏ. Բելգիան հետաքրքրված է հայաստանյան ներդրումներով

16:01 15.10.2018

Պաշտոնական վիճակագրությամբ` այսօր Բելգիայում ապրում է մոտ 25 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ 35 հազար։ Բելգիահայ համայնքը կազմավորվել է 20-րդ դարի  20-ականներին: 1970-ականներին հայերի մեծ հոսք է սկսվել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, 1990 թվականից այս կողմ էլ` Հայաստանից:

Բելգիան ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 31-ին: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 10-ին: 1998 թվականին էլ Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Քաղաքական ոլորտից զատ, Հայաստանն ու Բելգիան նաև առևտրատնտեսական զարգացող կապեր ունեն: Դրանց, ըստ կանխատեսումների, նոր թափ կհաղորդվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովից հետո: Սա մի հարթակ էր, որտեղ հայերն ու բելգիացիները կարող էին ավելի լավ ծանոթանալ միմյանց շուկայական պահանջներին ու գործակցության նոր եզրեր գտնել:

Shantnews.am-ի հետ զրույցում Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը պատմեց՝ Բելգիայում հետաքրքրված են հայաստանյան ներդրումներով:

«Հայաստանի տնտեսության առաջմղիչ ուժը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Սա այն ոլորտն է, որտեղ Բելգիան մեծ ներդրումներ է կատարում և համագործակցում: Առաջին ոլորտը, որտեղ համագործակցում են Բելգիան և Հայաստանը, մնում է ադամանդագործությունը: Բելգիայում կա մի քաղաք, կոչվում է Անվերս, այդ գործակցության առումով այս քաղաքը մեծ դերակատարում ունի: Բայց Հայաստանը հետաքրքրում է նաև որպես գյուղատնտեսական երկիր: Հայաստանից Բելգիա են արտահանում գինի և կոնյակ»,- ասաց նա:

Վալերի Սաֆարյանը ծնվել ու մեծացել է Բելգիայում: Մայրը բելգիացի է, հայրը՝ հայ: Մեզ հետ զրույցում խոստովանեց՝ հայ-բելգիական առևտրային կապերը խթանելուց զատ, մի այլ առաքելություն էլ ունի՝ վարժ խոսել հայերեն:

Հայ-բելգիական առևտրատնտեսական կապերից մեծ ակնկալիքներ ունի նաև «Վալոնի-Բրյուսել Ինտերնասիոնալ» կազմակերպության գլխավոր քարտուղար Պասկալ Դելկոմինետը: Shantnews.am-ի հետ զրույցում նախ պատմեց՝ առաջին անգամ Հայաստան է եկել 3 տարի առաջ: Զարմացել է՝ Երևանը դինամիկ զարգացող քաղաք է:

«Երբ ժամանում ես Հայաստան, առաջին բանը, որ հայտնաբերում ես, ծայրահեղ սիրալիրությունն է, քաղաքավարությունը: Ինձ զարմացրեց նաև Երևանի արագ զարգացումը, սա հիանալի քաղաք է: Այստեղ երիտասարդները շատ ակտիվ են, բացի դրանից՝ ժողովրդավարական այս փոփոխություններն օրինակ են աշխարհի շատ երկրների համար»,- ասաց նա:

Պասկալ Դելկոմինետի խոսքերով՝ իրենք հետաքրքրված են ամրացնել և ուժեղացնել Բելգիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերը:

«Պետք է գոհունակությամբ նշեմ, որ վերջին շրջանում Բելգիայից  Հայաստան արտահանումը զգալիորեն ավելացել է, խոսքն առավելապես վերաբերում է քիմիա-դեղագործական ոլորտին: Իհարկե, շատ անելիքներ կան, որովհետև հայ գործարարները լավ չեն ճանաչում Վալոնի-Բրյուսելի շուկան, և հակառակը, բելգիացիները լավ չեն ճանաչում հայկական շուկան»,-ասաց Պասկալ Դելկոմինետը:

Ավելի վաղ՝ 2018 թվականի հուլիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Բելգիա, հանդիպել էր հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը: Վարչապետը ներկայացրել էր տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարևորել էր հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

14:37 03.05.2025

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 03.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

14:12 03.05.2025

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...

BACK_TO_TOP