Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ կլինի, եթե մինչև տարեվերջ չընդունվի 2019 թվականի բյուջեն

18:13 16.10.2018

Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։

Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն ժամանակին չի ընդունվում, իսկ դա հաճախ է լինում, կառավարության ֆինանսավորմամբ գործող բազմաթիվ ծրագրեր ուղղակի «անջատվում են»։ Ֆինանսավորում շարունակում են ստանալ միայն պետության համար կենսական նշանակության ոլորտները՝ պաշտպանություն, անվտանգություն, սոցիալական պաշտպանություն և այլն։

Եթե արտահերթ ընտրություններ …

Հայաստանի մյուս տարվա բյուջեի ընդունման համար դեռ ժամանակ կա, բայց քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ տեսականորեն կարող է բերել բյուջեի ընդունման սովորական ժամկետների խախտման։ Գործնականում դրա հավանականությունը, սակայն, շատ փոքր է։

Այս պահի դրությամբ, կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականի բյուջեի նախագծին, ուղարկել է Ազգային ժողով, խորհրդարանի նախագահն էլ որոշել է այն ժամկետները, երբ այդ նախագիծը կքննարկվի հանձնաժողովներում՝ հոկտեմբերի 29 – նոյեմբերի 9։ Այս ընթացքում հանձնաժողովներն իրենց քննարկումներն են անելու, հետո առաջարկությունները ուղարկելու են կառավարությանը, որն էլ նախագիծը (լրամշակելով կամ առանց դրա) վերադարձնելու է Ազգային ժողով՝ նոյեմբերի 13-14-ին քննարկումներ սկսելու համար։

Բայց կառավարության ներկա ղեկավարը մտադիր է մինչ այդ հասնել Ազգային ժողովի լուծարման։ Եթե Նիկոլ Փաշինյանը այսօր հրաժարական է տալիս (ինչի մասին, հավանաբար, կհայտարարի հենց այսօր երեկոյան), և եթե իշխանությունը փաշինյանական թևն իր նպատակներին հասնում է (Ազգային ժողովը երկու անգամ քվեարկությամբ չի ընտրում վարչապետ), ապա խորհրդարանն իր ներկա կազմով լուծարվում է այդ երկշաբաթյա ժամկետից հետո՝ հոկտեմբերի 30-31-ին։ Նոր խորհրդարանը այդ դեպքում ձևավորվում է մինչև դեկտեմբերի կեսերն անցկացվելիք արտահերթ ընտրությունների արդյունքում։

Ազգային ժողով միշտ կա

Ազգային ժողովի ներկա կազմը, սակայն, այս ընթացքում չի արձակվելու, քանի որ Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ կետը բացառում է այդ իրավիճակը.

«Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»։

Այսինքն՝ չի լինում որևէ «բաց հատված», երբ Ազգային ժողով չկա. նախորդը գումարման խորհրդարանը շարունակում է իրավազոր լինել այնքան, քանի դեռ նորը չի ընդունել լիազորությունները։ Գործնականում սա թույլ է տալիս 2019 բյուջեի ընդունման ծանրությունն ու պատասխանատվությունը թողնել գործող, բայց շուտով ցրվող խորհրդարանի՝ «պաշտոնակատարի» վրա։

Եթե այդպես չլինի, ապա հնարավոր արտահերթ ընտրություններից հետո դեկտեմբերի կեսերին նոր կազմավորված Ազգային ժողովում գործնականում չի հասցնի ընդունել տարվա եկամուտներն ու ծախսերն ամբողջացնող փաստաթուղթը։ Եվ կլինի հայկական «շաթդաուն»։

Ինչը «կանջատվի», եթե …

Տեսական դրույթներով այս իրավիճակը նույնպես նկարագրված է Հայաստանի օրենսդրությամբ մեջ։ Հայաստանի բյուջետային համակարգի մասին օրենքի 22-րդ հոդվածը ասում է.

«Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով»:

Այսինքն, եթե օրինակ, պաշտպանության ոլորտի ծախսերին 2018 թվականի բյուջեով հատկացվել է ծախսերի 16,5 տոկոսը, ապա 2019 թվականի բյուջեն նույն տոկոսն է տրամադրում այդ ոլորտին, մինչև որ նոր բյուջեն կընդունվի։

Նույն հոդվածում նշվում են նաև այլ պայմաններ: Մասնավորապես, գործադիրը այդ ընթացքում շարունակում է կատարել նախկինում կնքած պայմանագրերի պարտավորությունները, շարունակում է կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը։ Ծախսերի չափը, սակայն, չպետք է խախտի ամսական ֆինանսավորման համամասնությունը, այսինքն՝ հունվարին կառավարությունը իրավունք չունի ծախսել այնքան, որքան նախորդ տարի ծախսել է երկու ամսում։ Եվ սա վերաբերում է նաև առանձին ոլորտային ծախսերին։

Այս ամենը, անշուշտ, ընթացակարգային հսկայական ծանրաբեռնվածություն կառաջացնի՝ թղթաբանությամբ, սահմանափակ ժամկետներով և այլն։ Բայց սրա հավանականությունը այս պահին շատ փոքր է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP