09:16 17.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն սկզբունքների վրա, որոնք այսօր մենք կարևորում ենք․
ա) հարցի լուծումը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, բ) բացարձակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, գ) խաղաղությանը նպաստող մթնոլորտ, ինչն անչափ էական է, դ) ստատուս և անվտանգություն, ինչն անչափ կարևոր է Հայաստանի համար։ Այս ամենն ուզում եք ներառել Մադրիդյան սկզբունքների մեջ, ուզում եք՝ ոչ, սակայն խնդրում եմ այս երկու կետը՝ ստատուս և անվտանգություն, խստագույնս շեշտել։ Մեզ համար դրանք ամենակարևորն են»։
Կարո՞ղ ենք հասկանալ, որ «մադրիդյանում» ամրագրված Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը ձեզ համար անընդունելի է։ «Ես ասում եմ՝ մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ, որը չի բավարարում մեր ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների ֆիզիկական անվտանգությունը»։
Պարոն Մնացականյան, բոլոր դեպքերում տպավորություն է, որ Ձեր մոտեցումներն ու մտքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են։ «Չե՛ն տարբերվում»։ Տարբերվում են, որովհետև նա ասում է՝ առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն, իսկ Դուք ահա արդեն երկու անգամ բանակցել եք Մամեդյարովի հետ՝ առանց ղարաբաղյան կողմի։ «Դա բավականին ծավալուն թեմա է, կանդրադառնանք դրան մեկ այլ ֆորմատով»։
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 26.06.2025
Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...
10:00 26.06.2025
Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...