ՀՅԴ-ի հետ կոնցեպտուալ հարցերի շուրջ համաձայնություն ունենք. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ՀՅԴ-ի հետ կոնցեպտուալ հարցերի շուրջ համաձայնություն ունենք. Արարատ Միրզոյան

12:00 17.10.2018

«Հիմնականում՝ կոնցեպտուալ բաների հետ ՀՅԴ-ի հետ համաձայնություն ունեցել ենք: Եվ իրենց սրտով են օրենսգրքի բազմաթիվ դրույթներ: Կան մի քանի դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն Դաշնակցության ներկայացուցիչները»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որը ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հայտնելու է քվեարկությամբ:

Հարցին՝ որո՞նք են սկզբունքային հակասությունները, Միրզոյանը պատասխանել է.

«Խոսքն, այսպես կոչված, դասական համամասնական ընտրակարգի մասին է, երբ ցուցակը կա և մարդիկ քվեարկում են ցուցակը: Այսպես կոչված՝ համամասնական ռեյտինգային, երբ մեկ ընտրատարածքով ռեյտինգային է, այսինքն՝ էլի ընտրում ես կուսակցություն, բայց այդ մեկ քվեաթերթիկը դու կարող ես շրջել և 200 թեկնածուի մեջ կատարել նաև ռեյտինգային քվեարկություն: Սա, օրինակ, ամենասկզբունքայիններից մեկն էր», – պատասխանել է փոխվարչապետը:

Հարցին՝ արդյո՞ք առաջարկն ընդունելի էր իր համար, Միրզոյանն այսպիսի պատասխան է տվել.

«Ոնց որ թե ոչ: Այլ տեխնիկական բաների մասին էլ ենք խոսել և ընդհանուր եզրեր գտել ենք: Ես խոսում եմ կոնցեպտուալ տարբերությունների մասին: Այնուամենայնիվ, Դաշնակցությունը որոշ հարցերի շուրջ իր դիրքորոշումն ունի, ինչպես «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն»,- հավելել է առաջին փոխվարչապետը, որը նաև ասել է, որ եկող երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում արտահերթ նիստ է լինելու, որի ժամանակ առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվելու ԸՕ-ն:

Մինչ այդ էլի քննարկումներ կլինեն:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ քննարկման ժամանակ ՀՅԴ  ներկայացուցիչները ևս մեկ անգամ ասել են, որ, իրենց կարծիքով , դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպելը ճիշտ չէ:

«Մենք էլ ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, համաձայն որի՝ դեկտեմբերին պիտի լինեն արտահերթ ընտրություններ՝ դեկտեմբերի առաջին կեսում: Երբ ասում են, որ ցանկալի ժամկետ չէ, դա դեռ չի նշանակում, որ փակվում է կոմպրոմիսային ընդհանուր տարբերակի գնալու հարցը: Կարող ենք ընդհանուր կոնեսուսի շրջանակներում ինչ-որ բան անել»,- ավելացրել է Միրզոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

BACK_TO_TOP