TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+11.09 oC

Արարատ Միրզոյան

Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի առանձնազրույցը

13:06 06.08.2019

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ  ամառային խաղերի  շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել […]

̰
Արարատ Միրզոյանը ժամանել է Արցախ

18:51 05.08.2019

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակում նախատեսվում է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպում-առանձնազրույցը:

̰
«Ոսկեջրով ջրոցի են խաղում». Արարատ Միրզոյանն ու կինը Վարդավառ են նշում

14:22 28.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյսբուքյան էջում վարդավառյան լուսանկրարներ է հրապարակել և կից հումորային մեկնաբանություն է գրել. «Շքեղ աստղաբաշխական թվերով վերանորոգված բակում ոսկեջրով ջրոցի են խաղում: Շնորհավոր Վարդավառ»,- գրել է Գոհար Աբաջյանը: https://www.facebook.com/gohar.abajyan/posts/10157652187069114  

̰
Հայաստանը ժողովրդավարական ինստիտուտների հզորացման գործընթացում է. Արարատ Միրզոյան

20:51 18.07.2019

Ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումի […]

̰
Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

16:38 18.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, […]

̰
Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի

20:52 17.07.2019

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց […]

̰
Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին «լավ երկար» զրուցել են

16:36 17.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի հետ: Այս մասին հայտնել է Վահան Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում: «Ձախից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, կենտրոնում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյան, աջից՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսի: Հ. Գ. Լավ երկար զրուցեցին»,- գրել է Կոստանյանը:    

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ

12:32 17.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարևորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն […]

̰
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում

12:40 16.07.2019

Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Միրրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ: «Մեր […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

15:00 13.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

21:47 12.07.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ […]

̰
«Նկար մը հրաշալի երեկոյէն մը». Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

23:32 09.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Նկար մը հրաշալի երեկոյէն մը»:

̰
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին․ Արարատ Միրզոյան

21:40 06.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»։

̰
Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ ՀՀ քաղաքացու կամքն անշրջելիորեն ուղեկցի մեզ. Արարատ Միրզոյան

15:12 05.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ, 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ

13:03 05.07.2019

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ

20:26 04.07.2019

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

17:09 02.07.2019

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ: Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

19:00 01.07.2019

Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:  ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են` ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, […]

̰
Արարատ Միրզոյանին ծանր խոսակցություն է սպասվում Պետդումայի խոսնակի հետ. «Հրապարակ»

09:10 29.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն […]

̰
Ճգնաժամը պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի անձով. Արարատ Միրզոյան

16:19 28.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված չէ: «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, լինի  հանրապետության նախագահը, լինի կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, էդպիսի լիազորությունով օժտված չէ: Մեծ հույս և ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ […]

̰
Անկախ` իշխանությունների քիմքին ով է հաճելի, ով` ոչ, սա ճգնաժամ է. Արարատ Միրզոյանի գնահատականը

16:12 28.06.2019

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17:27 25.06.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ […]

̰
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ներկայացնել պատգամավոր Արարատ Միրզոյանին

11:16 25.06.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստը առավոտից միայնակ վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սակայն հերթական հարցը հենց իր, արդեն պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծն էր։ Արդյունքում Միրզոյանը ստիպված էր ներկայացնել ինքն իրեն՝ ամբիոնի մոտ հրավիրելու համար։ Միրզոյանի նախագիծը վերաբերում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելուն։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) […]

̰
Չկարողացա մերժել. Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանին

17:37 23.06.2019

ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որն կից կատարել է հետևյալ գրառումը, «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սելֆի անել, չկարողացա մերժել, առավել ևս, որ աշխատանքի բերումով իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան որևէ մեկի»:

̰
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ լինելու հայտարարությանը

19:18 21.06.2019

Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]

̰
Արարատ Միրզոյանը կարող է ցանկացած նախագծի տակ անուն-ազգանունը փոխի, ինքը ներկայացնի. Բագրատյան

12:01 20.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]

̰
Արարատ Միրզոյանի նախագիծն ընդունվեց, ընդդիմության նույնաբովանդակ օրինագծերը մերժվեցին

16:10 17.06.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր շարունակվել է նախորդ նիստին անավարտ մնացած հարցերի քննարկումը: Մասնավորապես անդրադարձ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծերին: Գրեթե նույնաբովանդակ նախագծերից հանձնաժողովը նախապատվությունը տվել է ԱԺ նախագահի նախագծին: Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագծին սպասում էին դեռ նախորդ նիստին, սակայն հարցերը շատ էին, քննարկումները՝ […]

̰
Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ. Արարատ Միրզոյան

16:42 13.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շվեդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է այդ երկրի Ռիկսդագի խոսնակի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից: «Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ, իսկ Ռիկսդագի խոսնակի հետ իմ հարաբերություններն արագ վերածվեցին անձնական բարեկամության»,- մասնավորապես գրել է ԱԺ նախագահը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

22:43 12.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին  հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի թագավորի հետ

20:42 11.06.2019

Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հայտնի է, որ հանդիպմանը հետևել է 30 րոպե տևողությամբ առանձնազրույց:

̰
BACK_TO_TOP