Այս մարդն անհանգստացած է, քանի որ փորձում է ևս մեկ Մարտի 1 կազմակերպել. Դավիթ Սանասարյանը Ռոբերտ Քոչարյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Այս մարդն անհանգստացած է, քանի որ փորձում է ևս մեկ Մարտի 1 կազմակերպել. Դավիթ Սանասարյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

19:14 02.05.2018

«Իմ քայլը» նախաձեռնության համակիր, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին, դիմելով ներկաներին, նշեց, որ «արդեն նախկին իշխանությունները», էլ ուրիշ ճար չունենալով տարածում են, հատկապես Արցախում, թե իբր Նիկոլը գալիս է հող զիջելու:

«Ես Ձեզ պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Նիկոլի՝ մինչ այժմ հնչած և առավելևս երեկ հնչած Արցախի վերաբերյալ հայտարարությունն աննախադեպ էր: Իշխանությունները մինչ այժմ շատ-շատ-շատ ավելի ցածր նշաձող են սահմանել: Սիրելի՛ արցախցիներ, հատկապես ձեզ եմ ասում՝ եկեք այս հրապարակ և տեսեք, որ Արցախը ազատագրած հրամանատարներն իրենց ջոկատներով ժողովրդի մեջ են»,- ասաց Սանասարյանն ու թվարկեց այն ջոկատների հրամանատարների անունները, որոնք իրենց աջակցությունն են հայտնել այս շարժմանը:

Այնուհետև Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, «որը Սահարա անապատում սատկած առյուծների հետ էր նկարվում», նորից հայտնվել է արենայում:

«Ուրեմն ասեմ, թե այս մարդը ինչու է անհանգստացած. իր քավորությամբ, իր մասնակցությամբ ստեղծված արատավոր համակարգը փլուզվում է: Այս մարդը անհանգստացած է, քանի որ փորձում է ևս մեկ Մարտի 1 կազմակերպել, բայց հանդիպեց ժողովրդի միասնական արհամարհանքին: Ուրեմն հավաքի՛ր շորերդ ու հանցագործ թիմդ կամ սսկվի՛ր կամ գնա էստեղից: Էս ժողովուրդը քեզ ուղարկել է գրողի ծոցը, էլի կուղարկի»,- նշեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամը:

Նա նաև ասաց, թե երեկ իրենց վրա մարդ էին բերում.

«Անամոթաբար մարդ էին դրսից մեր վրա բերում, Ադրբեջանին էի բերում: Ուրեմն, թող բոլորն իմանան, որ որևիցե երկիր՝ Ադրբեջանը կամ մյուսները, չեն կարող  կասեցնել այս ժողովրդի հաղթանակը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP