Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակն առայժմ անհայտ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակն առայժմ անհայտ է

13:30 17.10.2018

1950-ականներին կառուցված շենքի, որը եղել է Արթիկի երիտասարդական պալատը, մի հատվածում գործել է նաև սրճարան: Հենց այստեղ են իրենց առօրյան անցկացրել են արթիկցի երիտասարդներն ու տեղի ստեղծագործողները:
Հետագայում, ինչպես հանրային նշանակության այլ շենքեր, սա էլ սեփականաշնորհվել է ու դռները փակ են մնացել շուրջ 25 տարի:  Ընդամենը երեք  օր առաջ է սեփականատերը սկսել վերանորոգել շինությունը: Շինաշխատանքների ժամանակ էլ բացվել է որմնանկարը:
«Քանդեցինք, տեսանք, որ շատ հին գեղարվեստական նկար էր»,- պատմել է շինարար Մանվել Սամվելյանը։
Որմնանկարը սվաղե շերտի տակ չի եղել, գուցե հատուկ են փակել փայտե նրբատախտակներով: Թե ով և ինչու է թաքցրել որմնանկարը, Արթիկի ու Գյումրիի արվեստագետները բացատրություն չունեին:
Վառ գույներով որմնանկարը սվաղի վրա է արվել, հատուկ տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ էլ գույներն ու պատկերները 60 տարի անց չեն խունացել: Նկարիչները փաստում են, որ այն մոտավորապես այդքան վաղեմություն ունի:
 :
Որմնանկարը տեղումներից պաշտպանված է եղել, բայց որոշ հատվածներ հոսանքալարեր անցկացնելիս վնասվել են, խախտվել է կերպարների ամբողջականությունը: 10 մետր երկարությամբ պատկերված է պարային տեսարան, որտեղ Գյումրիի կոլորիտով հագնված երաժիշտներ են և պարողներ: Մասնագետները նշում են, որ դա բնորոշ է եղել 1950-60-ականների որմնանկարչությանը ու կատարվել է միայն պետպատվերով:
Ժամանակագրությունը հայտնի է, բայց հեղինակը դեռ անհայտ է: Մի մասի կարծիքով՝ այն ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, գյումրեցի Խաչատուր Վարդպարոնյանի վրձնին է պատկանում, մի մասը տալիս է արթիկցի սիրողական մակարդակի նկարիչ Միշա Սարգսյանի անունը, բայց և չեն բացառում, որ դա մի քանի վարպետի համատեղ աշխատանք է, որին կարող էր մասնակցել հայտնի գեղանկարիչ  Մինաս Ավետիսյանը:
«Լինելով նկարիչ և Մինասի մեծ երկրպագու, նրա ձեռագրին լավ ծանոթ լինելով՝ հասկացա, որ դա Մինաս չէ»,- որմնանկարը տեսնելուց հետո իր կարծիքն է հայտնել Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը։
Տարածքի սեփականատերն այժմ շինաշխատանքները դադարեցրել է, մինչև չավարտվեն մասնագիտական խմբի ուսումնասիրությունները: Սպասում են մշակույթի նախարարության մասնագետներին, որից հետո պարզ կդառնա՝ որմնանկարը երբ կվերանորոգվի՝ արդյո՞ք կտեղափոխվի, թե՞ կմնա իր տեղում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

BACK_TO_TOP