Ջախջախիչ հաղթանակ, զրո արժեք. ի՞նչ է սպասվում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ջախջախիչ հաղթանակ, զրո արժեք. ի՞նչ է սպասվում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականին

20:02 17.10.2018

Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն հաղթեց 4։0 հաշվով: Հաղթանակը, որը մի կողմից՝ անհրաժեշտ էր գոնե  հավաքականի արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու համար, մյուս կողմից՝ չի հավակնում լուծել այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր մեր ընտրանու առջև Ազգերի լիգայի մրցաշարից առաջ:

Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց նման մրցաշար անցկացնել, Հայաստանում և Հայաստանի պես ֆուտբոլ ու ֆուտբոլային հավակնություններ ունեցող երկրներում այն մեծ ոգևորություն առաջացրեց:Ազգերի լիգան իրական հույսեր արթնացրեց, որ տասնյակ տարիներ Եվրոպայի առաջնությունների եզրափակչում հայտնվելու երազը կարող է նաև իրականություն դառնալ:

Հայաստանն ընդգրկվեց ամենաթույլերի՝ D խմբի չորրորդ ենթախմբում, որի միայն հաղթողը հնարավորություն կստանա շարունակել պայքարը «Եվրո-2020»-ի համար: Մրցակիցներից երկուսին՝ Լիխտենշտեյնին և Ջիբրալթարին, ֆուտբոլային երկրպագուները և գուցե  նաև ֆուտբոլիստներից շատերը լուրջ հակառակորդ չհամարեցին, իսկ Մակեդոնիան անհաղթահարելի թիմ չէ և չի եղել երբեք:

Շատերը միանգամից հիշեցին վերջին խաղը Հայաստանում Մակեդոնիայի ընտրանու հետ, որի ժամանակ մեր տղաները հաղթել էին խոշոր՝ 4։1 հաշվով: Մի խոսքով, լավատեսների համար Հայաստանն արդեն Ազգերի լիգայի հաջորդ փուլում էր, իրականում, սակայն,  իրադարձությունները զարգացան ամենաանհավանական սցենարով:

Որ Հայաստանը կարող է հաղթել Մակեդոնիային 4։0 ու ավելի մեծ  հաշվով, ոչ ոք անհավանական չէր համարում, բայց, միևնույն ժամանակ, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կարող է պարտվել մի երկրի հավաքականի, որի բնակչությունը Հայաստանի բնակչության ուղիղ 1 տոկոսն է կազմում, իսկ տարածքը Վարդենիկ գյուղից փոքր է վեց անգամ: Բայց պարզվեց՝ դա հնարավոր է:

Ջիբրալթարը Հայաստանի շնորհիվ իր պատմության ընթացքում առաջին պաշտոնական հաղթանակը տոնեց: Այդ խայտառակ պարտությունից հետո շատ ավելի ուժեղ թիմի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը, փաստորեն, զրո արժեք ունեցավ կամ գրեթե զրո արժեք, քանի որ Մակեդոնիան դժվար թե նույն «հերոսությունը» կրկնի և պարտվի Ջիբրալթարի կամ Լիխտենշտեյնի հավաքականներին, իսկ Հայաստանի հավաքականին հաջորդ մրցափուլ անցնելու համար նախևառաջ հենց դա է պետք:

Ստացվում է՝ Մակեդոնիային 4։0 հաղթելու համար պետք էր, որ հավաքականն ու հարյուր հազարավոր երկրպագուները բառի բուն իմաստով նախ՝ սթրես տանեին: Սա նմանվում է օրինաչափության, եթե հիշենք, որ Դանիայի հզոր հավաքականին, այն էլ սկանդինավների հարկի տակ 4։0 հաշվով ջախջախելուց ընդամենը մի քանի օր առաջ մեր հավաքականը  նույնքան անփառունակ պարտություն էր կրել սեփական հարկի տակ Մալթայի ընտրանուց:

Իհարկե, հավաքականի խաղամակարդակը այն ժամանակ ու հիմա տարբեր է, ու ընդհանրապես ոչ բոլորն են այն կարծիքին, որ Մակեդոնիայի հանդեպ այս հաղթանակը փայլուն էր: Այն չէր լինի փայլուն, եթե Մակեդոնիայի դարպասապահը «չփայլեր» իր սարսափելի խաղով:  Եվ ընդհանրապես, թող տարօրինակ չթվա, բայց շատ մեծ ընդհանրություն կա Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերի միջև: Երկու դեպքում էլ գլխավոր դերերում հերոսն ու «հակահերոսը» հակառակորդ թիմերի դարպասպահներն էին:

Ռուսական ալիքներից մեկով մեկնաբաններից մեկը երկրորդ գոլից հետո կատակեց, թե հայերը Մակեդոնիայի դարպասապահին  հայկական կոնյակով մի լավ սեղան են պարտք, իսկ երբ դարպասապահը երրորդ գոլը նվիրեց մեզ, ռուս մեկնաբանը նշեց, թե գործը մի սեղանով գլուխ չի գա:

Հիմա դա կարևոր չէ, կասեն հավաքականի ամենասրտացավ ու մշտապես հավատով լցված երկրապագուները, կարևորը՝ հաղթել ենք:  Միայն թե այդ հաղթանակը դարձյալ, ինչպես ասում են, «բարոյական հաղթանակների» շարքից ստացվեց:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP