19:35 18.10.2018
Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է 2008թ. Լոնդոնի արվարձանի իր բնակարանում կասկածելի հանգամանքներում մահացած հայտնի միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլու մահվան հանգամանքների քննությունը:
Չհերքելով մահվան պաշտոնական վարկածը՝ Վրաստանի դատախազությունը պնդել է, որ դեռևս 2016թ. նյութեր է հայտնաբերել, որոնք վկայում են Վրաստանի նախկին իշխանությունների կողմից Պատարկացիշվիլիի նկատմամբ նախապատրաստվող սպանության մասին: Գլխավոր դատախազությունը սպանության կազմակերպման գործով ձերբակալել է Սահմանադրական անվտանգության ծառայության նախկին երեք բարձրաստիճան աշխատակցի:
Գործով մեղադրանք է հնչել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին: Բրյուսելում գտնվող Սաակաշվիլին «Ռուսթավի 2» ՀԸ-ի եթերից պատասխանել է մեղադրանքներին:
«Ես եմ խորտակել «Տիտանիկը»: Հիշո՞ւմ եք Քենեդու սպանությունը: Քենեդուն էլ եմ ես սպանել: Ոսկե գեղմը առևանգել են իմ խնդրանքով: Ուզում եմ ասել բոլորին, որ Իվանիշվիլին ուղղակի իջել է ծնկի: Այդ մարդը խաբել, թալանել ու դժբախտացրել է վրացի ժողովրդին, որպեսզի մարդիկ մոռանան իմ ղեկավարած զարթոնքի տարիները, ստիպի մոռանալ, թե որքան մարդու է խաբել, որքան մարդու կյանք է խորտակել:
Սակայն նրա վերջը մոտ է. 28-ին նախագահական ընտրություներ են: Այդ օրը ամեն ինչ կվերջանա: Նա ծնկի է իջել: Այդ մարդը իսկապես հիվանդ է: Վրացի ժողովուրդը գիտի, ինչպես վարվել մեկ ոտքին կանգնած հիվանդների հետ: Մեր հաղթանակը շատ մոտ է »,- ասել է նա:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...