Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+17.09 oC

Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. Շարմազանով

14:01 19.10.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ն դեռևս պաշտոնական որոշում չի ներկայացրել, բայց քննարկումները շարունակվում են: ShantNews.am-ի այն հարցին, թե կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ Հանրապետականը գուցե միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ պետք  հասկանան, թե այդ համագործակցությունն ում հետ, ինչի շուրջ ու հանուն ինչի պետք է լինի:

«Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները: Այսինքն՝ Հանրապետականը չի պատրաստվում այլ կուսակցությունների նման իր անունը փոխել, իր դեմքը փոխել, արհեստական ռեբրենդինգ անել»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը շեշտում է, որ իրենք իրավունք չունեն դավաճանելու այն սկզբունքները, որոնք դրվել են Հանրապետականի ստեղծման օրից ի վեր:

«Ով գնում է, բարի ճանապարհ, ով մնում է,  թող պատրաստ լինի քրտնաջան աշխատանքի»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս ընտրություններում հույսը դնելու են իրենց գաղափարախոսության, իրենց արած աշխատանքի, իրենց ծրագրերի, իրենց արած սխալների սրբագրման, իրական ընդդիմություն լինելու անհրաժեշտության և իշխանական ախորժակը զսպելու վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […] ...

Մայիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:42 21.05.2024

Մայիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3/1, 3/2, 3, 4, 6, 6/1, […] ...

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

21:34 21.05.2024

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 […] ...

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

21:16 21.05.2024

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: ...

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

20:20 21.05.2024

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն […] ...

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբ․ արդարադատության նախարարություն

20:13 21.05.2024

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբ․ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված […] ...

BACK_TO_TOP