TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

ԱԺ արտահերթ ընտրություններ

Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները

13:56 05.12.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ. Փաշինյան

11:25 15.11.2018

Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Այսօր կառավարության նիստի ընթացքում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ դա պետք է բացառվի ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ձևաչափում: «Ինչ նկատի ունեմ, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու է 729 հոգի. ԿԸՀ

15:59 13.11.2018

Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը: Օրակարգում եղել է 2 հարց: ԿԸՀ է ներկայացվել Երևանի քաղաքապետի գրությունը, որին կից հանձնաժողովին ներկայացվել է «Իմ քայլը» դաշինքից որպես ավագանի ընտրված Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը: Այն ընդունվել է, և ավագանու մանդատը հանձնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդական համարի թեկնածու Միքայել Թումանյանին: ԿԸՀ օրակարգի երկրորդ […]

̰
Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնախմբի ղեկավար

12:40 13.11.2018

Այսօր տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկին նվիրված ասուլիս: Հանձնախմբի ղեկավար Ուրսուլա Գաչեկը, ներկայացնելով առաքելության նպատակը, սկզբում նշեց, թե ինչ են պատրաստվում անել առաջիկա շաբաթների ընթացքում: «Հիմնական խումբը կազմված է 13 անդամներից, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Մեր […]

̰
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին

17:06 12.11.2018

Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»: «Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը […]

̰
Անելու ենք ամեն ինչ, որ ընտրությունները հանգիստ ընթանան. Արարատի մարզպետ

14:52 07.11.2018

«Խորհրդարանական  արտահերթ ընտրություններին մասնակցելու եմ, ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքը: Առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները հանգիստ ընթացքով անցնեն»,- այս մասին լրագրողներին ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Գարիկ Սարգսյանը նշեց, որ դեռևս մրցակից ուժերից հայտնի չէ, թե ովքեր են լինելու Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Լրագրողների […]

̰
Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին

18:59 05.11.2018

«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]

̰
ՔՊ համամասնական ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը. Վահան Կոստանյան

18:47 05.11.2018

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում շուրջ 200 մարդ է լինելու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հստակ թիվ չկա, բայց մոտավոր ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը: «Ցուցակում անձերի հետ կապված հարցերին մոտ օրերս, երբ ցուցակը ամբողջությամբ պատրաստ […]

̰
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել. Արտակ Զաքարյան

17:18 05.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և այդ ընթացքում ժողովրդական տրամադրվածության մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն […]

̰
ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով

16:46 05.11.2018

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]

̰
Գոնե մենք գիտենք, թե ով ում է ուզում ներառել, կան և՛ թաղային հեղինակություններ, և՛ լծակներ ունեցողներ. Քոքոբելյանը՝ ընտրությունների մասին

14:58 05.11.2018

Գոնե մենք գիտենք, թե ով ում է ուզում ներառել՝ կան և՛ թաղային հեղինակություններ, և՛ լծակներ ունեցողներ: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ընտրահամակարգին, մասնավորապես, նախորդ ընտրությունների սցենարի կրկնությանը: «Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ քաղաքացի կարող է պնդել, որ չի կարող կրկնվել այդ սցենարը: Իհարկե, […]

̰
Ամեն մեկը թող իրենից խոսի. Արմեն Ռուստամյանի արձագանքը՝ Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած տեսակետին

13:32 31.10.2018

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում, թե ինչ ցուցակով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցում, նշել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ իսկ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը, Ռուստամյանը պատասխանել է՝ ոչ: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՅԴ ցուցակում կարո՞ղ են այնպիսի մարդիկ լինել, որոնք կապ չունեն […]

̰
Իրենք միայն և միայն ընդունակ են հայերի մեջ թշնամի որոնել. Արտաշես Գեղամյանը՝ իշխանությունների մասին

12:05 31.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը տրամաբանական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, դրա համար հիմքեր չկային: Գեղամյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլիներ, երբ խորհրդարանը խոչընդոտեր կառավարության աշխատանքները, ինչը, ըստ նրա, չի եղել: «Մենք այստեղ ունենք ճիշտ հակառակ պատկերը. միահամուռ ուժերով ցանկացած օրինագիծ խորհրդարանի կողմից ընդունվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղամյանը: […]

̰
Առաջարկում եմ հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. Հրանտ Բագրատյան

18:13 20.10.2018

«Անմիջականորեն Վենետիկի հանձնաժողովը չի կարող պարտավորեցնել մեզ, բայց հանձնաժողովի բացասական կարծիքը կդառնա ԵԽԽՎ քննարկման առարկա: Այո՛, անցել ենք լրիվ համամասնական ցուցակի և դա դրական է, բայց արմատական փոփոխություններ կան Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, դրանք այն փոփոխություններն են, որոնք ընդդիմությունն առաջարկել էր տարիներ առաջ, բայց Հանրապետական կուսակցությունը չէր ընդունել, բայց, մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովը ճիշտ է […]

̰
Նախկին ԸՕ-ն եղել է ՀՀԿ-ի կողմից կեղծիքներ կատարելու համար նախատեսված շարադրանք. Արմեն Մարտիրոսյան

17:32 20.10.2018

«Ես կարծում եմ՝ Վենետիկի հանձաժողովի հայտարարությունը հստակ մեսիջ է այն առումով, որ ասում է՝ ներհայաստանյան որոշելիք խնդիրն է, թե մենք ինչ  Ընտրական օրենսգրքով պետք է մասնակցենք: Հասկանալի է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները տարիներ շարունակ աշխատել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ և որոշակի հարաբերություններ կան ու իրենց նախորդ գործընկերոջը ցանկացել են չնեղացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Եթե առաջարկ լինի, ապա կարող ենք քննարկել. Խոսրով Հարությունյանը՝ ՔՊ-ի ցուցակում ներգրավվելու մասին

16:23 19.10.2018

«Ես 2002 թվականից 2012 թվականը ներառյալ չեմ եղել որևէ պաշտոնում կամ պաշտոնական կարգավիճակում, բայց քաղաքականությունից դուրս չեմ եկել: Ես գտել եմ քաղաքականության մեջ մնալու և մասնակցելու ձևերը՝ դրանք տարբեր տեսակի վերլուծական հոդվածներն են, հարցազրույցները: Այսինքն՝ քայլեր, որոնցով փորձում ես քո մասնակցությունը բերես քաղաքական գործընթացների բովանդակության որակը բարձրացնելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը […]

̰
Քաղաքական ուժերի խնդիրն է իրենց վարքագծով երաշխավորել արտահերթ ընտրությունների անցկացման սահմանադրական ընթացակարգը. Խոսրով Հարությունյան

15:35 19.10.2018

«Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է տեղի ունենան: Ես այն կարծիքին եմ, որ ընտրություններին նախապատրաստվելու հնարավորություն տալը թե՛ հանրության, և թե՛ քաղաքական ուժերի համար օգտակար կլիներ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այս ամենին զուգահեռ պատգամավորը նշեց, որ կա քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, […]

̰
Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. Շարմազանով

14:01 19.10.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ն դեռևս պաշտոնական որոշում չի ներկայացրել, բայց քննարկումները շարունակվում են: ShantNews.am-ի այն հարցին, թե կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ Հանրապետականը գուցե միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ պետք  հասկանան, թե այդ համագործակցությունն ում հետ, ինչի շուրջ ու հանուն ինչի պետք է լինի: «Եթե նույնիսկ […]

̰
Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ. Էդուարդ Շարմազանով

13:35 19.10.2018

«Բարիկադներ կառուցելը շատ սխալ է, և այդ բարիկադները կառուցել է ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց առաջնորդը: Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ: Ամեն դեպքում ես բարիկադների քանդմանը կողմ եմ, բաժանարար գծերին դեմ եմ և կարծում եմ, որ Հայաստանում չպետք է լինեն յուրայիններ և օտարներ: […]

̰
ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն. Շարմազանով

13:30 19.10.2018

«Որևէ որոշում կուսակցությունը չունի: Իմ և գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին և պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետև այսօր միակ գաղափարական ընդդիմությունը Հանրապետականն է»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ […]

̰
Անիմաստ է մեզ շտապեցնելը, տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյանը պարզաբանում է

12:52 19.10.2018

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]

̰
Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է. Արմեն Ռուստամյան

14:31 16.10.2018

Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան նշել է խմբակցության անդամ Արմեն  Ռուստամյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, Ռուստամյանն պատասխանել է. «Մենք երբեք էլ չենք պատրաստվել»: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կուսակցությունն արդեն որոշում ունի՝ դաշինքո՞վ են մասնակցելու […]

̰
Անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը պետք է մասնակցի. Շարմազանով

19:40 15.10.2018

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին  ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է:  – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում  չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]

̰
Այս իրավիճակը կարող է մեկնաբանվել՝ որպես դասական առնետավազք, ինչին մենք սովոր ենք. քաղտեխնոլոգ

22:42 09.10.2018

Մինչև ընտրություններ տեղի չունենան, քաղաքական ճգնաժամը չի լուծվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ ներհայաստանյան քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո իշխանության բոլոր թևրում ներդաշնակություն հաստատվի: «Ճգնաժամն սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության մի թևը՝ գործադիրը, մի քաղաքական ուժ դարձավ, իսկ մյուսը՝ օրենսդիրը, մնաց նույնը», – […]

̰
Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին. Արմեն Ռուստամյան

16:05 06.10.2018

«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]

̰
Քաղաքական ուժերը ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն սատանի մայլեն քյանդրբազություն էին անում. Արայիկ Հարությունյան

18:35 03.10.2018

«ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ, և այն պետք է սեղմ ժամկետում հանգուցալուծվի»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ ԿԳ նախարարի՝ հուշագիրն այն փաստաթղթերից մեկն էր, որը թույլ կտար եղած քաղաքական լարվածությունը մի փոքր մեղմել: Արայիկ Հարությունյանը նաև նշում է, որ տվյալ քաղաքական ճգնաժամը դեռևս կառավարության ծրագիրն ընդունելու ժամանակ […]

̰
Խոշոր ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Մխիթար Հայրապետյան

18:30 03.10.2018

«ԱԺ արտահերթ ընտրությունները, նախ և առաջ, ՀՀ քաղաքացիների հստակ պահանջն է, և Սփյուռքում այդ պահանջը սատարում են: Սփյուռքում կա հեղափոխության ոգևորությունը, սակայն ասում են, որ հեղափոխությունը որոշակիորեն կիսատ է թողնված և այն լիարժեք կլինի միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո»,- այս մասին այսօր ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի […]

̰
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու

12:17 03.10.2018

Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]

̰
BACK_TO_TOP