Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնը Հայաստանի ակտուալ քաղաքականության մեջ զրոյական է. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնը Հայաստանի ակտուալ քաղաքականության մեջ զրոյական է. փորձագետ

20:09 19.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` օրերս տված հարցազրույցից ակնհայտ է մի բան. նա, փաստացի, հայտարարում է, որ ձեռնպահ է մնալու այս ընտրական գործընթացներին որևէ մասնակցությունից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բացի դրանից` Մեհրաբյանը նշեց` երևաց, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ինչ-որ կերպ ասոցացվել Հանրապետական կուսակցության հետ:

«Մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես քաղաքականության և քաղաքական գործընթացների մեջ իր մասնակցության մասին խոսում է շատ աբստրակտ, ապառնի ժամանակով և առանց որևէ կոնկրետության»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ինչ-որ ճնշում է եղել ՀՀ երկրորդ նախագահի վրա, նա պատասխանեց, որ այլ ճնշումների տեղ չի երևում:

«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնը Հայաստանի ակտուալ քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ զրոյական է, և դա, իհարկե, շատ կարևոր ձեռքբերում է»,- նշեց Մեհրաբյանը:

Անդրադառնալով երկրորդ նախագահի հնչեցրած տեսակետին, թե դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն «Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն` մեր պետականության համար», փորձագետը նշեց.

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն իր գնահատականներում թյուրիմացության մեջ է` չնայած ունի դրա իրավունքը»:

Փորձագետի կարծիքով` արդեն իսկ զրոյական է նաև արտաքին աջակցությունը: Նրա գնահատմամբ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետաքրքրությունն ուղիղ համեմատական է նրա ազդեցությանը և ներքաղաքական գործընթացներում նրա դերին.

«Ըստ այդմ՝ մենք տեսնում ենք, որ առանձնապես` ինչ ասաց, ինչ չասաց, ինչպես ասաց, ինչպես չասաց, մեծ նշանակություն չունի»:

Փորձագետը բացառեց նաև երկրորդ նախագահի` ընդդիմախոս լինելու գործոնը: Կուսակցություն ստեղծելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն անդրադառնալով՝ Մեհրաբյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ` կստեղծի՞, թե՞ չի ստեղծի, դա միանգամայն իր իրավունքն է, բայց ինչ էլ ստեղծի, քաղաքական հարթության վրա դրա նշանակությունը չնչին է լինելու»:

Հարցին` նոր կառավարության հնարավոր սխալներն արդյո՞ք չեն կարող աշխատել երկրորդ նախագահի օգտին, նա պատասխանեց.

«Կառավարության սխալները, բնականաբար, նախևառաջ կաշխատեն կառավարության դեմ, բայց դա դեռ փաստ չէ, որ կաշխատեն հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության` արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, Մեհրաբյանը պատասխանեց.

«Հարցի լավագույն հասցեատերը ՀՀԿ-ն է: Մեզ տեղեկացրին, որ նրանք դեռ որոշում չունեն, կունենան, կտեսնենք, ըստ այդմ էլ կգնահատենք, թե նրանց մասնակցությունն ինչ կտա թե՛ իրենց, թե՛ պետությանը: Չեմ կարծում, որ շատ մեծ շանսեր ունեն, ցածր եմ գնահատում նրանց հնարավորությունները նույնիսկ այդ խորհրդարանական անցումային շեմը հաղթահարելու առումով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

BACK_TO_TOP