Եվրոպան հասկացել է, թե ով է Ադրբեջանը.Ալեքսանդր Մանասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Եվրոպան հասկացել է, թե ով է Ադրբեջանը.Ալեքսանդր Մանասյան

13:27 16.10.2017

«Վերջին 2-3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են տեղի ունեցել. թե՜ Հայաստան – Ադրբեջան, թե՜ Արցախ – Ադրբեջան հարաբերությունները հայտնվել են սկզբունքային նոր իրավիճակում: Ի վերջո Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները՝ կապված Ադրբեջանի լվացքատան հետ ևրոպացիներին հուշել է, որ այլևս հին ձևով հանդուրժել Ադրբեջանին չի կարելի», – այսօր կայանալիք Սարգսյան – Ալիև հանդիպման վերաբերյալ ասուլիս ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ քաղաքագետի, Եվրոպան ձևավորել է դաստիարակչական մեխանիզմ, սկսել է երկար մի գործընթաց, որով փորձում է փոխել Ադրբեջանին, ինչպես դա անում էր Թուրքիայի հետ: Ադրբեջանի հետ էլ նույնը կանի, բայց Ադրբեջանը ո՜չ թե որպես ժողովրդավարական մի երկիր, որը բարձր ձայնով Հայաստանին մեղադրում էր ագրեսիայի մեջ, այլ մի երկիր, որ դեռ պետք է ապացուցի, որ արժանի է ևրոպական ընտանիքի մեջ լինել:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա այն տեղի է ունենում միջազգային քաղաքական ձեռնտու իրավիճակում:

Նախ Հայաստանը պատրաստվում  է համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, երկրորդ՝ երբ Հայաստանում ընթանում էին ՀԱՊԿ զորավարությունները, ամերիկյան գեներալը հայտարարել էր, որ իրենք խորացնում են ռազմական համագործակցությունը Հայատսանի հետ եւ ռուսական զորքերը չեն խանգարում եւ երրորդ՝ Չինաստանը ևս հայտարարել է, որ Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական  առաջնարհերթությունների մեջ է: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը նույն աղբյուրներից ստանում է ճիշտ հակառակ ուղերձները, – ասել է Մանասյանը, այդուհանդերձ խորհուրդ տալով հանդիպման հետ մեծ  հույսեր չկապել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

BACK_TO_TOP