19:20 20.10.2018
«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ հրապարակած դիրքորոշմանը:
Պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին՝ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ, բնականաբար, արագ ու արտահերթ ընտրություններ անցկացնելը որոշակի որակի պակաս է պարունակում, սակայն այդ որակի պակասն իր մեջ շատ ավելի քիչ վտանգ է պարունակում, քան, եթե ընտրությունները հետաձգվեն 5-6 ամսով:
Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական իրավիճակը չի բխում երկրի շահերից, ու այդ իրավիճակը պետք է հանգուցալուծել արտահերթ ընտրությունների միջոցով:
Անդրադառնալով ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակին՝ Արամ սարգսյանը նշել է, որ հիմնական խնդիրը, որ մնացել է, համագումարի ժամկետի հստակեցումն է:
«Այդ համագումարի ժամկետի որոշումը կապված է նրանից, թե ժամանակին, նկատի ունեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո՝ 2003, 2008 թվականներին ԵԿՄ-ից հեռացած ջոկատները, որոնք առանձին հասարակական կազմակերպություններ ու միություններ դարձան, ի՞նչ հնարավորություններ կունենան համախմբվելու, միավորվելու»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ իր համար այդ խնդիրն ավելի կարևոր է, քան մեկ շաբաթվա մեջ համագումար անցկացնելը:
Արամ Սարգսյանը նաև նշել է, որ հակված է ամեն ինչ անելու, քանի որ իր եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ամեն ինչ արել է՝ միավորելու երկրապահներին ու նոր ժամանականերին համահունչ պետք է այնպես անել, որպեսզի նորից բոլորը հավաքվեն, մի կողմ թողնեն նախկին նեղացվածությունը ու, ներելով նախկին սխալները, առանց միմյանց մեղադրելու համախմբվեն ու ընտրեն կամավորական միության նախագահ:
Այն, որ կամավորականների մի մասը հակված է առաջադրել Արամ Սարգսյանի, իսկ մյուսները՝ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Արամ Սարգսյանին չի մտահոգում, քանի որ բոլոր թեկնածուներին շատ արժանի է համարում:
«Ես կարևոր եմ տեսնում այս հարցում երկրապահի՝ միասնական հանդես գալը, քան ով է լինելու երկրապահի նախագահը: Ցանկացած պարագայում, ԵԿՄ-ի նախագահը ե՞ս կլինեմ, թե՞ չեմ լինի, ես մնալու եմ երկրապահ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, օժանդակելու էս մարդկանց, էս տղերքին, ովքեր էսօր երդվյալ ազատամարտի մեջ են»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Սասուն Միքայելյանն իր ընկերն է, գիտի նրա անցած ուղին ու նա ևս արժանի թեկնածու է:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...