TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Վազգեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

16:47 13.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը:

̰
Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

17:59 09.05.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։

̰
Պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ. Զեյնալյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի պատգամը

12:31 09.05.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով մայիսյան տոների առթիվ: «Սիրելի՛ ժողովուրդ, Շնորհավոր բոլորիս եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձն ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը: Խոնարհումս այս հաղթանակները կերտողներին ու մեզ խաղաղություն պարգևողներին: Եվ այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք իրականության վերածել Վազգենի այս պատգամը. «Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն […]

̰
Շատ-շատ երկրապահներ չդիմացան խաղաղության փորձությանը. Արամ Սարգսյան

15:10 10.04.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանին հիշեցրել է այն իրադարձությունների մասին, որոնք վարկաբեկել են այդ միությունը: «Դա տուշոնկայի պատճառով չէ,  դա գալիս է 1995, 1996 թվականներից, երբ որ նրանք իրենց լկտի էին պահում, ազդում էին ընտրությունների վրա,  արդյո՞ք այդ բեռը չափից դուրս ծանր չէ»,- հարցրել է Արամ Աբրահամյանը: «Դժբախտաբար, […]

̰
ԵԿՄ-ն ընտրեց նոր վարչություն․ վարչության անդամ դարձան Սասուն Միքայելյանը և Արամ Սարգսյանը

14:44 07.04.2019

ԵԿՄ այսօրվա համագումարում մասնակիցները քվեարկությամբ որոշեցին կրճատել ԵԿՄ վարչության կազմը և ընտրել վարչության 25 անդամ, որոնց թվում մեկական մարդ պետք է լինի ամեն մարզի ներկայացուցիչ։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․ Արամ Սարգսյանը (սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը), Սասուն Միքայելյանը (ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու), Անդրանիկ Քոչարյանը (պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար), Վաղարշակ Հարությունյանը (ՊՆ […]

̰
Երկրապահ լինելը նշանակում է նաև պետության կողքին, պետության թիկունքին կանգնած լինել․ Արամ Սարգսյան

14:36 07.04.2019

Հայերը թերևս միակ ժողովուրդն են, որ ունեն երկրապահ հասկացությունը, քանի որ այն ավելի լայն է, քան ազատամարտիկ հասկացությունը։ Այս մասին ԵԿՄ համագումարում իր ելույթի ընթացքում ասաց ԵԿՄ հավերժ նախագահ հռչակված Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ «… Որովհետև երկարապահ լինելը նշանակում է ոչ միայն կամավորական ջոկատներով անհավասար ուժերով պատերազմի դուրս գալը, ոչ միայն այդ ջոկատների հենքի […]

̰
21-րդ դարն արդեն մերն է․ Փաշինյանը վերաձևակերպեց Վազգեն Սարգսյանի խոսքերը

14:25 07.04.2019

Հերոսությունն առողջության նման է․ այն ամենօրյա խնամքի կարիք ունի, և եթե այդ խնամքը չլինի, հերոսությունը կարժեզրկվի։ ԵԿՄ համագումարում գեներալների ու ազատամարտիկների նախկին թվացյալ արտոնյալ վիճակին անդրադառնալիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մեծագույն խնդիրը, ըստ Փաշինյանի, այդ հերոսների հավաքական հերոսությունը չարժեզրկելն է, այլ մի հզոր անկյունաքար դարձնելը, որի վրա պետք է կառուցվի և արդեն […]

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակվել 

15:52 05.04.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր […]

̰
Ի՞նչ պայմանավորվածություն կա Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի միջև

16:26 02.04.2019

Այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր: Մոտ մեկ ժամ տևած նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն ու միության նոր նախագահ: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն է: SHANTNEWS.am-ին այն հարցին, թե […]

̰
Նախագծի մշակումից առաջ բիզնես-մոդելի գնահատում անցկացվե՞լ է. Վազգեն Դարբինյան

12:15 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանն ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ նշեց, որ երեք հարց ունի: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ միայն մեկ հարցի հնարավորություն կա: «Ամենալավն ընտրեք, պարո՛ն Դարբինյան»,- ասաց նա: Դարբինյանը հետաքրքրվեց՝ «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի մշակումից առաջ անցկացվե՞լ է արդյոք […]

̰
Վազգեն Սարգսյանին նվիրված ցուցահանդեսում ընկերները հիշել են սպարապետին

18:18 07.03.2019

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով այսօր՝ մարտի 7-ին, ցուցահանդես է բացվել Գրողների միությունում: Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել սրահում և տեսնել Սպարապետի՝ տարբեր տարիների հասարակական, քաղաքական ու ռազմական գործունեության մասին պատմող լուսանկարներ: «Շատ կարևոր եմ համարում այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք: Մենք չենք անում Վազգենի համար, անում ենք մեզ համար: Մենք ավելին պետք […]

̰
Գյումրիում նշել են Վազգեն Սարգսյանի 60-ամյակը

22:43 05.03.2019

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ այսօր Գյումրիի թիվ 19 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերները, երիտասարդ երկրապահները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը բացառիկ դեր է ունեցել ազգային բանակի կազմավորման և նորանկախ պետության կայացման գործում: Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից էր: Այսօրվա սերունդը լավ […]

̰
Նա գիտեր իր խաչի զորությունը, որը միշտ ծառայեցրեց իր երկրին ու ժողովրդին. նախագահ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

21:32 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հանդես եկել ելույթով. Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի Արմեն Սարգսյան, Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը, Պարոնայք […]

̰
Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին

19:06 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի […]

̰
Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապե՞լ, թե՞ չշտապել. Սեյրան Օհանյանը շնորհավորել է Սպարապետին՝ հիշելով նրա խոսքերը

15:15 05.03.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ու մեջբերել նրա խոսքերը, որտեղ սպարապետն ասում է, որ սպասել պետք չէ, պետք է գործել. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»։ […]

̰
Արցախում Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված  միջոցառմանը ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը

15:09 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական […]

̰
Արցախի` Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում հանդիսավոր կերպով նշվեց Սպարապետի 60-ամյակը

14:12 05.03.2019

Արցախում` Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում, հանդիսավոր կերպով նշվեց Սպարապետի 60-ամյակը։ Այս մասին տեղեկացանք Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/2180925838639589

̰
Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին. Վազգեն Սարգսյան

14:01 05.03.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեջբերել է Վազգեն Սարգսյանի խոսքերը: «Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք»,- ասել է Վազգեն Սարգսյանը: Սպարապետն այսօր կդառնար 60 […]

̰
Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ. նախագահը` Վազգեն Սարգսյանի մասին

13:30 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև […]

̰
Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում «հայաստանցի-ղարաբաղցի» շահարկումներից. Անդրանիկ Քոչարյան

12:50 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում սպարապետ Վզգեն Սարգսյանի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Վազգեն Սարգսյանի կերպարին, այլև խոսել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հավանականության մասին: «Բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսնայկյունից, որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման  չկա, առաջնահերթությունները` հերթով: […]

̰
Նա միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը. ՀՀ նախագահ

12:08 05.03.2019

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողություն էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է հայեցի կրթություն: Եթե եղել եք նրանց տանը, […]

̰
Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա. Միքայելյան

11:46 05.03.2019

«Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա ու կարճ ժամանակահատվածում՝ 48 տարեկանում կարողացավ այդ ամեն ինչը անել թե´ բանակաշինության մեջ, թե´ կառավարությունում ու տարբեր հարցերում»,- սպարապետի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա կարևորեց նաև սպարապետի դերակատարությունը ջոկատների համախմբման ու ԵԿՄ-ի ձևավորման մեջ, որի շնորհիվ հնարավոր […]

̰
Վազգեն Սարգսյանի կերպարի մեջ պետք է տեսնենք լավագույն ընկերոջ, լավագույն զինվորականի. Սեյրան Օհանյան

11:44 05.03.2019

«Վազգեն Սարգսյանի կերպարի մեջ պետք է տեսնենք պետական, քաղաքական գործչի, լավագույն ընկերոջ, լավագույն զինվորականի: Նրա ամենալավ հատկանիշներից մեկն այն էր, որ որտեղ նա կար, միանգամից համախմբում էր բոլորին, տրամադրություն ու մթնոլորտ էր ստեղծում և ուղղորդում էր մեծ-մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության ու հերոսությունների», – մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ասաց Եռաբլուր այցելած, ՀՀ պաշտպանության […]

̰
Ծնունդդ շնորհավո´ր, Վազգե´ն. Արմեն Սարգսյանն արխիվային լուսանկար է հրապարակել

11:42 05.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում Վազգեն Սարգսյանի հետ արխիվային լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նրանք պատկերված են թենիսի կորտում: «Ծնունդդ շնորհավո´ր, Վազգե´ն»,- ասված է լուսանկարին կից գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան:

̰
Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան

10:56 05.03.2019

Մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 60 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին` Ղարաբաղյան շարժման ժամանակ: Նա […]

̰
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվում. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

12:17 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված […]

̰
Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

21:32 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:       

̰
Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին․ «Հրապարակ»

09:09 29.12.2018

«Լևոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրա­մի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հան­րային խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել է Վագգեն Մա­նուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել: Երեկ վերջապես ձևավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 ան­դամ: Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին»,- գրում է «Հրապարակ» […]

̰
Մեղրիի փոխանակման միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու տարբերակին Վազգեն Սարգսյանը կո՞ղմ էր, թե՞ ոչ. Արամ Սարգսյանի պատմությունը

15:39 25.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրության մասին: «Կա մի քիչ ճշմարտություն, միակ տղամարդը երևալու սինդրոմը մինչև վերջ պահելու, իր կայացվածությունն ու անփոխարինելիությունը շեշտելու խնդիր ունի: Ընդհանրապես պետք է ասեմ, որ այդ հուշագրության մեջ, եթե իսկապես Վազգենն իր ընկերն էր, ինքն էդպես էր համարում, […]

̰
Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. Դավիթ Շահնազարյան

18:25 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան հետ են համոզել, նաև այդ մասին  ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ էդ մանրամասների մեջ ես չեմ ուզում […]

̰
BACK_TO_TOP