15:23 22.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապը սկսել է շնորհավորանքով՝ անդրադառնալով տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների անցկացմանը:
«Ընտրությունները ցույց տվեցին հեղափոխության ևս մեկ շատ կարևոր արդյունք: Այդ արդյունքը հետևյալն է՝ քաղաքացիների ընտրությունն անկասելի է, այսինքն՝ քաղաքացիների որևէ ձայն չի կորսվում, իսկ սա ամենակարևորն է: Եվ ես ուզում եմ շնորհավորել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո իրենց հաղթանակած զգացին: Նրանք են որոշել ընտրությունների արդյունքները: Նաև ուզում եմ շնորհավորել ընտրված քաղաքապետներին ու գյուղապետներին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Կապանում ինքն այլ թեկնածուի էր պաշտպանում, բայց արդյունքում մեկ ուրիշը հաղթեց: Փաշինյանը վստահեցրեց՝ աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի, իսկ այդ թեկնածուն չի հաղթում:
«Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետության պատմության մեջ: Անկեղծ, շատ էի ուզում, որ Կապանի քաղաքապետ ընտրվեր Նարեկ Բաբայանը, որը Սյունիքի փոխմարզպետ է: Գիտեմ, համոզված եմ՝ պարոն Բաբայանը տաղանդավոր, ազնվագույն մարդ է, որևէ կասկած չկա, որ նրա մասին Հայաստանի քաղաքական կյանքում դեռ կլսենք: Բայց շատ կարևոր եմ համարում այն, ինչ տեղի է ունեցել: Տեղի է ունեցել ժողովրդի որոշում, և իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունն իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար: Մենք սրա համար ենք հեղափոխություն արել»,- ասաց Փաշինյանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...