19:46 22.10.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 %: Բացի գյուղատնտեսության ոլորտից, նշված ժամանակահատվածում բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 %-ով, շինարարության ծավալը՝ 7.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 19.1 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 5.4 մլրդ դոլարով կամ 22.4 %-ով։ Նշված ժամանակահատվածում արտահանումն աճել է 11.6 %-ով, ներմուծումը՝ 28.6 %-ով։
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 %-ով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 %: Ստացվում է, որ տնտեսական ակտիվությունը նվազման միտում է դրսևորում: Նշված ժամանակահատվածում անկում են գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը և գյուղատնտեսության ոլորտը։ Սեպտեմբերի համեմատ արտահանումը ևս նվազել է՝ հիմնականում ի հաշիվ հանքարդյունաբերության արտադրանքի անկման: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է -3.6 %, այդ թվում՝ արտահանումը -14.8%, իսկ ներմուծումը` 2.7 %:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ
Տնտեսագետ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանի խոսքերով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղումը կանխատեսելի էր: Ասում է՝ դեռ բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել, որ այս տարվա համար կանխատեսվում է 6.5 % տնտեսական աճ, այն դեպքում, երբ այդ պահին տվյալ ցուցանիշը 7.5 % է եղել:
«Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին աճը համեմատաբար դանդաղում է և Ամանորի նախաշեմին՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, նորից արագանում է: Դա մեր տնտեսության, այսպես ասած, առանձնահատկությունն է եղել բավական երկար ժամանակ: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի որոշակիորեն անկում է գրանցվել, ինչը մտահոգիչ է: Պետք է նշել, որ հանքաարդյունաբերության բնագավառի որոշակի խնդիրների առկայության պարագայում համեմատաբար արտահանման ծավալների վրա նաև որոշակի ազդեցություն կա և կլինի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա՝ նոյեմբերին և դեկտեմբերին բնակչությունն իր խնայողությունները շատ ավելի մեծ տեմպերով է փորձում ծախսել, ինչը հանգեցնում է նաև տնտեսության աշխուժացման:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական թեզերից և առաջնահերթություններից մեկն էլ ներառական տնտեսական աճի մոդելն է։
Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է, թե տնտեսական աճի այն մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր:
«Տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը»,- օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ՀՀ տնտեսության զարգացման մասին խոսելիս, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով տնտեսական մոդելի փոփոխության մասին՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ երբ փորձում ենք տնտեսական մոդելի փոփոխություն ակնկալել, հասկանալի է, որ առանց ներդրումների մի փոքր դժվար է, որովհետև մեր պետական բյուջեն դեֆիցիտային է: Ըստ նրա՝ մենք նաև կապիտալ բնույթի ներդրումներ ենք իրականացնում, բայց դրանք այն ծավալի չեն, որ էական աշխուժություն մտցնեն տնտեսության կառուցվածքում, հետևաբար, տնտեսագետի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման վեկտորը, միանշանակ, պետք է կապել ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հետ:
Հարցին, թե քաղաքական անկայունությա՞ն հետևանք է նաև տնտեսական աճի դանդաղումը, Մանուկյանը պատասխանեց.
«Այո՛, բայց երբ մենք նախորդ տարվա ներդրումների բազայի հետ փորձում ենք համեմատություն անել, պետք է հասկանանք, որ հանքաարդյունաբերության բնագավառում, մասնավորապես Ամուլսարի հետ կապված, ներդրումների բազայի մեջ նստած է բավականաչափ մեծ գումար, իսկ 2018 թվականին այդ ուղղությամբ ներդրումներ չեն իրականացվել: Խնդիրն այն է, որ պետք է ավելի մեծ թափով մեծացնենք երկրի մրցունակությունը և հավատը տվյալ երկրում գործող ինստիտուտների նկատմամբ, որ ներդրումներ ներգրավվենք: Տեղի է ունեցել տրանսֆորմացիոն փոփոխություն, այսինքն՝ նախկինում, երբ այդ ներդրումների հիմքում ընկած էին խնամի, ծանոթ, բարեկամ կապերը, հիմա այդ ներդրումային որոշման հիմքում պետք է ընկած լինի երկրի մրցունակությունը, այս առումով կառավարությունը պետք է փորձի իրականացնել ավելի էֆեկտիվ հարկային քաղաքականություն և նաև վարչարարություն, պետք է փորձի բարելավի հարկային օրենսդրությունը, կառուցվածքային փոփոխություններ անի: Սրանք անհրաժեշտ են, բայց, այնուհանդերձ, կա ներդրումային որոշման համար նաև բավարար գործոնների համախումբ, դա, օրինակ՝ մակրոտնտեսական կայունությունն է, քաղաքական կայունությունը»,- նշեց տնտեսագետը:
Նրա խոսքերով՝ այս դաշտում ներդրողի համար կարող են փոփոխությունները լինել բավարար, բայց բավարարության գործոնը չլինի, որ այդ վերջնական որոշումը իրականացնի, քանի որ, այնուհանդերձ, կան որոշակի ռիսկեր, որ կարող է ընտրությունների արդյունքում այն մեսիջները, որ ներկայացվում են կառավարության կողմից, գա մեկ այլ իշխանություն և փոփոխություն կրեն:
Արտակ Մանուկյանն ընդգծում է, որ նախորդ տարի հանքահումքային արտադրանք էին արտահանում, հիմա չենք արտահանում: Դա է նպաստել տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր լինելուն, իսկ հիմա, երբ գնում ենք կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով, պետք է պատրաստ լինենք, որ այդ քայլը որոշակի շրջան կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:
«2019 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին միջավայրի ազդեցությունը Հայաստանի վրա այդքան էլ բարվոք չէ: Առաջինը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են, երկրորդ՝ հանքաարդյունաբերության ոլորտի փոփոխությունը ևս որոշակիորեն ռիսկային է և կարող է այնպես լինել, որ ազդի տնտեսական ցուցանիշների վրա»,- եզրափակում է խոսքը Արտակ Մանուկյանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...