Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրվի շուրջ 11 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.31 oC

Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրվի շուրջ 11 մլն դրամ

20:17 22.10.2018

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրեն 10 532 055 ՀՀ դրամ, տեղեկացնում են ՀՀ  մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Թանգարանի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին միանալու համար Մշակույթի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ստորև ներկայացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ-ներին).

1. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»
2. «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»
3. «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն»
4. «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»
5. «Պետական կամերային երաժշտական թատրոն»
6. «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն»
7. «Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»
8. «Երևանի խամաճիկների պետական թատրոն»
9. «Երևանի կամերային պետական թատրոն»
10. «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն»
11. «Երևանի մնջախաղի պետական թատրոն»
12. «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն»
13. «Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն»
14. «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»
15. «Հայաստանի պարի պետական անսամբլ»
16. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիկ նվագախումբ»
17. «Հայաստանի երգի պետական թատրոն»
18. «Կոմիտասի անվան պետական քառյակ»
19. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա»
20. «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
21. «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»
22. «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն»
23. «Հայաստանի պատմության թանգարան»
24. «Հայաստանի ազգային պատկերասրահ»
25. «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»
26. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
27. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»
28. «Փայտարվեստի թանգարան»
29. «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»
30. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)»
31. «Հովհաննես Թումանյանի թանգարան»
32. «Սերգեյ Փարաջանովի թանգարան»
33. «Երվանդ Քոչարի թանգարան»
34. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»
35. «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան»
36. «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան»
37. «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան»
38. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»
39. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան»
40. «Հայաստանի ազգային գրադարան»
41. «Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան»

Նշենք, որ դրամահավաքը շարունակվում է. Շիրակի երկրագիտական թանգարանը համատեղ ուժերով հիմնանորոգելու նախաձեռնությանը միանալու կոչով ևս մեկ անգամ նախարարությունը դիմում է անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի երկրագիտական թանգարանի վերականգնման համար հայտարարված դրամահավաքը կտևի 1 ամիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP