12:00 31.08.2018
Մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 1-ից դրամահավաք է սկսում Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքը վերակառուցելու համար:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացվել է երկրագիտական թանգարանին: Շենքը վերակառուցելու համար պետբյուջեից այս տարի գումարներ հատկացնել այլևս հնարավոր չէ, քանի որ քաղաքաշինության կոմիտեին բաժին հասած ֆինանսավորումը սպառվել է: Դրա համար էլ մշակույթի նախարարությունը որոշել է դրամահավաքի միջոցով գումարներ հայթայթել նախ՝ նախագծային, ապա նաև շինաշխատանքներ սկսելու համար:
«Թանգարանը, քանի որ հուշարձան չէ, դրա վերականգնումը քաղաքաշինության կոմիտեի գործառույթն է: Իսկ այս կառույցն իր բյուջեն հաշվարկում է մեկ տարի առաջ: Եթե մենք հիմա ենք վերականգնում, պետք է դրա գումարը հաշվարկվեր նախորդ տարի: Քանի որ անցած տարի ծրագիրը չկար, հնարավոր չէ հիմա գումարներ ներգրավել, իսկ դրամահավաքը լինելու է բաց: Կամայական կազմակերպություններ ու անհատներ կարող են հանգանակություններ կատարել: Մեր ենթակայության բոլոր կառույցները՝ թանգարաններ, թատրոններ, համաձայնել են իրենց մեկ օրվա հասույթը տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանի վերականգնմանը»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:
Դրամահավաքի կազմակերպչական խումբը քննարկել է, թե ինչպես է դրամահավաքը կազմակերպվելու, ովքեր կարող են մասնակցել և նախնական ինչքան գումար է նախատեսվում հավաքել: Դրամահավաքը տևելու է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, որի ընթացքում նախատեսում են հավաքել 50 մլն դրամ:
Գյումրիի թատրոնն Արցախում հանդես կգա հյուրախաղերով: «Հարսանիք թիկունքում» ներկայացման հասույթը կտրամադրի երկրագիտականի նոր շենքի վերականգնման համար, նաև հեռուստամարաթոն անցկացնելու հավանականությունն են քննարկում: Նշենք, որ սա թանգարանի նոր շենքի վերականգնման միայն առաջին փուլն է: Դրամահավաքի երկրորդ փուլը մեկնարկելու է Տիգրան Համասյանի բարեգործական համերգով:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...